Փլուզման վտանգ Նշավան գյուղում
Հասարակություն
Նոյեմբերի 21-ին, ժամը 11.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նշավան գյուղի Պռոշյան փողոցի թիվ 20 տան պատերին և առաստաղին առաջացել են ճաքեր. առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է ՄՎ Քաղաքաշինության ճարտարապետաշինարարական բաժնի ու ԲՊ և ԱՀՎԿ վարչության պետերին:
Պարզվել է, որ տունը 2006 թ.-ի կառույց է (ընդհանուր 100 քմ), որի արտաքին և ներքին պատերին առկա են ճաքեր՝ մոտ 17 մ երկարությամբ և 4 սմ լայնությամբ, իսկ հատակին՝ մոտ 9 մ երկարությամբ և 3-4 սմ լայնությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ