Ողբերգական դեպք Երևանում. 52-ամյա տղամարդ է սպանվել. shamshyan.com
Հասարակություն
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30–ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Լուկաշինի փողոցի բնակիչ, 52-ամյա Սամվել Արշակյանն է, իսկ դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ նա սպանվել է հրազենից արձակած մի քանի կրակոցներից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ