Մոդել Ջիջի Հադիդը ծաղրանմանեցրել է Մելանյա Թրամփին
Հասարակություն
Ամերիկացի մոդել Ջիջի Հադիդն ԱՄՆ-ի նոր առաջին տիկնոջը ծաղրել է American Music Awards-ի արարողության բեմից, հաղորդել է People-ը:
«Ես սիրում եմ ամուսնուս, նախագահ Բարաք Օբամային եւ մեր երեխաներին՝ Սաշային եւ Մալիային»,- հայտարարել է Հադիդը սլավոնական առոգանությամբ՝ ուռցնելով շրթունքները եւ կկոցելով աչքերը:
21-ամյա մանեկենուհին, որը եղել է միջոցառում վարողը, կատակով ծաղրել է նախագահի կնոջը՝ 46-ամյա Թրամփի խոսքում ենթադրյալ բանագողության ակնարկով, որն ամուսնու նախընտրական արշավի ընթացքում իբր պատճենել է Միշել Օբամայի խոսքը:
Ծաղրանմանումը հակասական արձագանքներ է առաջացրել Համացանցում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ