Այրվել է պահեստավորված անասնակեր
Հասարակություն
Նոյեմբերի 21-ին, ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արբատ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի մոտակայքում: Այրվել է պահեստավորված անասնակեր և աթար (5 խմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.20-ին, մարվել՝ 19.23-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ