«Փաստ». Արմեն Աշոտյանի հաղորդումը կփակվի
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» աղբյուրների տեղեկությամբ' նախատեսված է հունվարից փակել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի' Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եռանկյունի» հեղինակային հաղորդումը: Պատճառն այն է, որ հունվարից երկիրը թևակոխում է նախընտրական փուլ, իսկ նման դեպքում ԶԼՄ–ները, հատկապես' հեռուստաընկերությունները, ներքին ու արտաքին մոնիթորինգի են ենթարկվում:
Չնայած հաղորդումը հեղինակային է, ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ–ն չի ցանկանում, որ իր փոխնախագահի վարած հաղորդումը ազդի եթերային ցուցանիշների մոնիթորինգային արդյունքի վրա, և որոշվել է ժամանակավորապես փակել այն:
Աշոտյանը եթեր կվերադառնա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ