«Հրապարակ». Մեկնարկում է ամենամյա հեռուստամարաթոնը
Հայկական Մամուլ
Նոյեմբերի 24-ին, Երեւանի ժամանակով 22:00-ից մինչեւ հաջորդ օրվա 10:00-ն Լոս Անջելեսում տեղի կունենա ամենամյա հեռուստամարաթոն: Գրում է «Հրապարակ»-ը:
Հեռուստամարաթոնին մասնակցելու համար, ինչպես միշտ, մեծ պատվիրակություն է մեկնել ԱՄՆ, որի կազմում են նաեւ հաղորդավարներ Արտակ Ալեքսանյանը, Արտակ Հերիքյանը, Նազենի Հովհաննիսյանը, դերասան Հրանտ Թոխատյանը, ուրիշներ: Ամեն տարի հենց նրանք են վարում հեռուստամարաթոնը:
«Հեռուստամարաթոն 2016»-ի արդյունքում հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կառուցելուն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ