ԱՄՆ-ում առնվազն վեց երեխա է զոհվել դպրոցական ավտոբուսի վթարից
ԱՄՆ
ԱՄՆ-ի Թենեսիի նահանգում նոյեմբերի 21-ի երեկոյան առնվազն վեց երեխա է զոհվել դպրոցական ավտոբուսի վթարից: Ինչպես երեւում է պատահարի վայրում արված լուսանկարներից, ավտուբուսը կողանց զարկվել է ծառին եւ բաժանվել գրեթե երկու մասի:
Ավտոբուսում եղել է 5-ից 10 տարեկան 35 դպրոցական: Բացի վեց զոհվածներից, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում, հաղորդվում է 23 հոսպիտալացված երեխաների մասին: Տեղական զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են ճանապարհա-տրանսպորտային պատահարի առանչությամբ արյան փոխներարկման կենտրոններում երկար հերթերի մասին:
Նախական վարկածներից մեկով՝ ծառին բախվելուց առաջ ավտոբուսը խփել է սյանը: Քաղաքի ոստիկանության պետի խոսքով՝ ավտոբուսը, հնարավոր է՝ ընթացել է արագության գերազանցմամբ:
Ավտոբուսի վարորդը ողջ է մնացել: Իշխանությունները հայտնել են, որ նա համագործակցում է հետաքննության հետ, հաղորդել է BBC-ն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)