Հայ բռնցքամարտիկներից երկուսը պարտվեցին
Սպորտ
Սանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության հերթական մրցումային օրն անհաջող էր հայ բռնցքամարտիկների համար:
Ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին. 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը պարտվեց ուկրաինացի Օլեգ Չուլյաչևից, իսկ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը` Աիդոս Արապովից:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու գերծանր քաշային՝ Գուրգեն Հովհաննիսյանը:
Մերոնք վաղը կպայքարեն քառորդ եզրափակիչ դուրս գալու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու