Արա Աբրահամյան. ամուսնացա ռուս աղջկա հետ, որ ռուսերեն սովորեմ, բայց չկարողացա
Հասարակություն
Այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որտեղ էլ հայտարարել է խորհրդարանական այս ընտրություններին չմասնակցության մասին: (Խմբ.- կարդացեք նաև՝ Ես ուզում էի և պատրաստ էի մասնակցել խորհրդարանական այս ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան. Արա Աբրահամյան):
Լրագրողները Արա Աբրահամյանից հետաքրքրվեցին նաև, թե ինքն ինչպես է վերաբերվում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչի այն հայտարարությունը, թե նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենը պետք է դառնա պետական երկրորդ լեզու. «Ես կերազեի ռուսերեն լավ իմանալ, բայց չկարողացա, ցավոք սրտի: Մարդիկ ուսուցիչ են վարձում, որ սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, բայց չկարողացա: Ես կերազեի շատ լեզուներ իմանալ»:
Աբրահամյանը, սակայն, չգիտեր, թե ով ինչ է հայտարարել, բայց դրական է գնահատում շատ լեզուների իմացությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ