«Պոբեդա» -ն սկսել է դեպի Գյումրի տոմսերի վաճառքը
Հասարակություն
«Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ: Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: Ինչպես հաղորդում է «Պոբեդա» ավիաընկերության պաշտոնական կայքը, տոմսերի գները սկսվելու են 999 ռուբլուց (ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր, որ տոմսերը կարժենան սկսած 10 հազար դրամից):
Ավիաընկերությունը դեպի Գյումրի չվերթները կսկսի դեկտեմբերի 15-ից եւ թռիչքներ կիրականացնի շաբաթական երեք օր կտրվածքով' երեքշաբթի, հինգշաբթի եւ կիրակի օրերին:
«Զվարթնոց» օդանավակայանում «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության չվերթներն ի սկզբանե նախատեսված չեն եղել, քանի որ Հայաստանի հիմնական օդային դարպասը բյուջետային ավիաընկերություններ սպասարկող օդանավակայան չէ: Այդ է պատճառը, որ «Պոբեդա» ավիաընկերությունը նախընտրել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ