Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի գումարտակային օղակի սպաների պարապմունքները
Հասարակություն
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» զորավարժարանում սկսվել է գումարտակային եւ դիվիզիական օղակի հրամանատարների պատրաստումը: Միջոցառումներն անցկացվում են ուսուցման ձմեռային շրջանն սկսվելու նախաշեմին՝ որակավորման բարձրացման հատուկ դասընթացի շրջանակներում: Հատուկ պարապմունքներում ներգրավված է ավելի քան 100 սպա:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինծառայողների հետ դաշտային պարապմունքներն սկսվելուց առաջ անցկացվել են տեսական պարապմունքներ՝ անձնակազմի ուսուցման նորացված հրահանգների եւ մեթոդիկաների ուսումնասիրման սեմինարների եւ դասախոսությունների տեսքով: Գործնականում երկշաբաթյա դասընթացի ժամանակ հրամանատարները կբարձրացնեն ստորաբաժանումների կառավարման վարպետությունը, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ-պաշտոնեական պատրաստության մակարդակը:
Գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարները եւ նրանց տեղակալները կծանոթանան կապի, զորային եւ ռադիոէլեկտրոնային հետախուզության արդի միջոցներին եւ նորագույն անօդաչու թռչող համալիրներին:
Սպայական կազմի հատուկ պարապմունքները կավարտվեն ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մեջ «գումարտակի լավագույն հրամանատարի» կոչման համար մարտական պատրասության առարկաների գծով մրցումներով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ