«Յուվենտուս»-ի երկրպագուները դանակահարվել են «Սևիլիա»-ի երկրպագուների հետ բախումների ժամանակ (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում այսօր «Յուվենտուս»-ի և «Սևիլիա»-ի միջև կայանալիք խաղից առաջ բախումներ են տեղի ունեցել թիմերի երկրպագուների միջև:
Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ թուրինյան թիմի երկրպագուները երեկ երեկոյան իրենց ժամանակն անցկացրել են Սևիլիայի բարերից մեկում, որտեղ նրանց վրա հարձակվել են իսպանական ակումբի երկրպագուները:
Թուրինյան թիմի երկրպագուներից մի քանիսը դանակահարվել են և գտնվում են հիվանդանոցում:
Նշենք, որ «Սևիլիա»-«Յուվենտուս» հանդիպման մեկնարկն այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու