Վանի մեծահարուստ կնոջ դիմանկարը. 1873 թվական (լուսանկար)
Գիտություն և Մշակույթ
Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վանի մեծահարուստ կնոջ դիմանկարը. 1873 թվական... Ներկայացվող լուսանկարը՝ 1873 թվականին Կ.Պոլսում հրատարակված "Les costumes populaires de la Turquie" գրքից է, իսկ պատկերի հեղինակն է հայկական ծագում ունեցող լուսանկարիչ Պասկալ Սեբահը:
Պասկալ Սեբահը (Pascal Sébah, 1823–1886) ծնվել է Կ.Պոլսում, նրա հայրը կաթոլիկ սիրիացի էր, մայրը՝ հայուհի: Սեբահը Կ.Պոլսի իր լուսանկարչատունն է բացել 1857-ին, սակայն առավել հայտնի է դարձել 1873-ին, երբ նկարիչ Օսման Համդի Բեյի հետ համատեղ ձևավորել է Օսմանյան կայսրության ցուցահանդեսը Վիեննայում: Հենց այդ ցուցահանդեսի նյութերի հիման վրա էլ հրատարակվեց նաև վերոնշված գիրքը: Սեբահի գործը շարունակել է նրա որդին՝ Ժան Պասկալ Սեբահը (Jean Pascal Sébah, 1872–1947), որը նույնպես հայտնի լուսանկարիչ էր»:

Պասկալ Սեբահ. Հայկական ընտանիք:

Պասկալ Սեբահ. Երկու պոլսահայեր:



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)