«Ռեալը» հաղթեց տասը հոգով մնացած «Սպորտինգին» (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Սպորտինգին» և հաղթեց 2:1 հաշվով:
29-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո Ռաֆաել Վարանը բացեց հաշիվը:
Դաշտի տերերը 64-րդ րոպեից մնացին տասը հոգով. ոչ սպորտային պահվածքի համար հեռացվեց Ժոաու Պերեյրան
80-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ադրիեն Սիլվան, իսկ հյուերի հաղթական գոլը 87-րդ րոպեին հեղինակեց Քարիմ Բենզեման:
Այս խաղից հետո Զիդանի թիմը 9 միավորով F խմբի երկրորդ հորիզոնականում է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու