Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած Ջո Բայդենը մեկնաբանել է Լինդսի Գրեմի մահը. «Մենք Ջիլի հետ ցնցված ենք» Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում FT․ Եվրամիությունը պատրաստվում է արգելել կայքերում և հավելվածներում կիրառվող «մութ հնարքները» 

Գյուղապետն ահազանգում է՝ ՕԵԿ-ը զբաղված է գյուղացիներին խաբելով

Հասարակություն

ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրությունը Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն համայնքի բնակիչներից մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացավ: Ըստ ահազանգերի՝ նախկին ՕԵԿ, այժմ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները մարզերում զբաղված են գյուղացիներին խաբելով: Ասվածը հիմնավորենք փաստերով: 

Գյուղի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ ոգևորված են: Ոչ: Նրանք ոգևորված չեն, որ իրենց կյանքի որակը գնալով լավանում է, որ սկսում են ավելի լավ ապրել, քիչ տանջվել: Պատճառը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամների կողմից տարածած այն տեղեկությունն է, թե գյուղում բոլորի ավանդները վերադարձվելու են: Ըստ գյուղի բնակիչների ահազանգերի և հաղորդած տեղեկությունների՝ կուսակցության տեղի գրասենյակը կամ անդամները հավաքում են բոլորի անձնագրային տվյալները, անգամ՝ մահացածների, և հայտարարում, որ դա արվում է ավանդները վերադարձնելու նպատակով: Համայնքի բնակիչներն այդ հայտարարությունից և մտքից ոգևորված՝ իրենց անձնագրերը տալիս են կուսակցության տեղի ներկայացուցչին: Ուշագրավն այն է, որ գյուղացիները մտածում են, թե ավանդները վերադարձնելը մի քանի օրվա հարց է: Նրանցից ոմանք այլ վայրերում ապրող իրենց համագյուղացիներին էլ են շտապեցնում գնալ գյուղ, անձնագրային տվյալները հանձնել, այլապես ավանդները չեն ստանա: 

Կապ հաստատեցինք Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանի հետ, հասկանալու՝ վերջինս տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում իր գյուղում: Գյուղապետը մեր հարցից սկսեց հեգնական ծիծաղել, ապա մանրամասնեց՝ ինչ է իրականում կատարվում: 

«Ոնց ասեմ, որ ճիշտ լինի: Մի հատ անուղեղ կա, մեր մոտի «Վերածնունդ»-ից է, Հովհաննիսյան Սամվելը: Ժողովրդին խաբում՝ ասում է՝ ավանդները կվերադարձնենք, հավաքում է, չգիտես ինչեր է անում: Ինքն ո՞վ է, որ ավանդ վերադարձնի»,- ասաց Ուռուսյանը: Նա նույնիսկ տեղյակ էր, որ մահացած մարդկանց անձնագրային տվյալները ևս հավաքում են. «Հա տեղյակ եմ: Դեմն ընտրություններ է, մարդկանց են խաբում, հավաքագրում: Իրավապահ մարմինները կարող են զբաղվեն դրանով, քանի որ նրանք խաբեբայությամբ են զբաղվում»:

Մեր հարցին՝ խոսե՞լ են Սամվել Հովհաննիսյանի հետ այս թեմայի շուրջ, գյուղապետը պատասխանեց. «Չէ, զահլա չունեմ դրա հետ: Ես գիտեմ, որ ամբողջ գյուղը ոգևորված է: Գալիս են՝ ինձ էլ են հարցնում: Ես իրանց ասում եմ՝ ժողովուրդ ջան, նման բան չկա: Ո՞վ է ասել, որ Սամվել Հովհաննիսյանը կամ Արթուր Բաղդասարյանը կարող են ավանդները վերադարձնել: Նա ո՞վ է, որ վերադարձնի: 

Գյուղապետի մատնանշած Սամվել Հովհաննիսյանը ևս Ջրաշեն համայնքից է, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, գյուղապետի ընտրություններում էլ առաջադրել էր իր թեկնածությունը: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հովհաննիսյանը զայրացած և խուճապահար՝ կտրականապես հերքեց տեղեկությունը. «Էդ ո՞վ ա ասել տենց բաներ: Թող գան՝ ապացուցեն, որ ես անձնագիր եմ հավաքել: Էդ ո՞վ ա խաբար տվել»:

Մեր դիտարկումը, թե անգամ գործող գյուղապետն է այդ մասին տեղյակ, Սամվել Հովհաննիսյանին է՛լ ավելի բարկացրեց և նա սկսեց հայհոյանքներ հասցնել գյուղապետի հասցեին. «Նա ստախոս է, նա ինքն է ստախոսել»: Մենք, այնուամենայնիվ, պնդեցինք, որ իր համագյուղացիներից շատերը հանձնել են անձնագրային տվյալները և դա հերքել ինքը չի կարող, Սամվել Հովհաննիսյանն էլ ՕԵԿ-ականներին բնորոշ դյուրագրգիռ ու զավեշտալի պատասխան տվեց. «Ուրեմն՝ գյուղապետի սարքած մարդիկ են: Ես գյուղապետին «պրատիվնիկն» եմ, կասե՛ն նման բան: Գյուղը տակից վերև քանդեց: Նա տղա՛ չի: Նա թալանչի՛ է: Չի՛ մտածում՝ ժողովրդին ոնց էս վիճակից հանի: Թող իր անցյալը նայի՝ ինչ ա արել»: 

Ավելի ուշ՝ ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրություն զանգահարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության Սպիտակի շրջանի ղեկավարը, ով, ամենայն հավանականությամբ, տեղեկացած լինելով Սամվել Հովհաննիսյանի «հարցազրույցի» մասին, փորձեց սրբագրել վերջինիս հայտարարությունը: Մեր զրուցակիցը նշեց, որ ավանդների վերադարձման գործընթացի երկրորդ փուլն են սկսում և հույս ունեն, որ այն հաջողությամբ կպսակվի: Ավելին՝ նախկին ՕԵԿ-ը ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու: 

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած Ջո Բայդենը մեկնաբանել է Լինդսի Գրեմի մահը. «Մենք Ջիլի հետ ցնցված ենք» Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում FT․ Եվրամիությունը պատրաստվում է արգելել կայքերում և հավելվածներում կիրառվող «մութ հնարքները» Խոսիր քաղաքավարի. Մեսսին նկատողություն է արել պորտուգալացի մրցավարին Բանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվել Վարդուհի Վարդանյանի հարսը հղի է. զույգը սպասում է երկրորդ բալիկին Վրաստանի Թելավի քաղաքում ջրհեղեղ է (տեսանյութ) Իրաքի վարչապետը կմեկնի Վաշինգտոն Գագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է Սվիրիդենկոն հաստատել է իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Ռուսաստանը սահմանափակել է երկաթուղային հաղորդակցությունը Ֆինլանդիայի հետ Իսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է ԱՄՆ ԶՈւ վերջին անoրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները. ՊՆ Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)«ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգ է ստացել ու «կարել» է». Թևանյան 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. կա 2 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զnհվել է ավելի քան 4300 մարդ Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026 Թրամփը պատմել է սենատոր Լինդսի Գրեմի հետ վերջին զրույցի մասին՝ նրա մահվանից առաջ Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին Վարդավառը՝ Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Հարավային Կորեան առաջին անգամ արտակարգ նախազգուշացում է հայտարարել ծայրահեղ շոգի պատճառով Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին Էրդողանի նվիրած ատրճանակը Ստուբը հանձնել է ոստիկանությանը Ռուսաստանի ԿԸՀ-ն ստացել է բոլոր ընտրական հայտերը Լինդսի Գրեմի մահից հետո Նեթանյահուն պատրաստվում է մեկնել ԱՄՆ Թբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքով Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներԼիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ) Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Առաջիկա օրերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում
Ամենադիտված