Facebook-ի մշակած ծրագրային ապահովումը գրաքննում է օգտատերերի նորությունների ժապավենները
Այլ
Facebook սոցիալական ցանցը մշակել Է ծրագրային միջոցներ, որոնք թույլ են տալիս գրաքննել տարբեր Էջերում իր օգտատերերի նորությունների ժապավենները: Նոյեմբերի 22-ին այս մասին հայտնել Է The New York Times-ը:
Facebook-ի աշխատակիցների թվից թերթի աղբյուրների տեղեկություններով՝ հիշյալ ծրագրային ապահովումը գաղտնիացված Է: Այն ստեղծվել Է հատուկ Չինաստանում կիրառելու համար, որպեսզի այդ երկրում օգնի սոցցանցի ժողովրդականացմանը: Դրա օգտագործման վերջնական պլաններ առայժմ չկան:
Ինչպես նշել Է հրատարակությունը, Facebook-ի ղեկավարությունը մտադիր չԷ ինքնուրույն վերահսկողություն իրականացնել այն բանի նկատմամբ, թե ինչ նորություններ, հաղորդագրություններ կամ թեմաներ կհանվեն օգտատերերի ժապավեններից: Նոր գործառույթը թույլ Է տալիս այդ հնարավորությունը տրամադրել երրորդ կողմի: Ինչպես գրում Է թերթը, տվյալ դեպքում նշված լիազորություններն, ամենայն հավանականությամբ, կարող են տրվել Չինաստանի այն ընկերությանը, որը Facebook-ի գործընկերն Է:
Facebook-ն աշխարհի առաջատար սոցիալական ցանցերից մեկն Է: Սոցցանցի ամսական լսարանն ամբողջ աշխարհում գերազանցում Է 1,71 միլիարդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ