Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Հովիկ Աբրահամյանը վերադառնում է...

Վերլուծական

Անկասկած, վերջին ամիսների ներքաղաքական դաշտի կարևորագույն ու ուշագրավ ինտրիգներից մեկն էլ շարունակում է մնալ ՀՀԿ հնաբնակներից մեկի՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջ ստեղծված իրավիճակը. «մեկ գիշերվա մեջ» գահընկեց եղած Աբրահամյանն արդեն բավական տևական ժամանակ է, ինչ չի կարողանում գտնել սեփական տեղը՝ ՀՀԿ արևի տակ: Այն մասին, թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել Աբրահամյանի շուրջ ստեղծված այս անորոշ վիճակը, վերլուծություններն ու ենթադրությունները չափազանց շատ են. ոմանք պնդում են, թե իրավիճակը պայմանավորված է վերջին շրջանի ներքաղաքական թոհուբոհով, ոմանք այս ամենում հստակ միտում են տեսնում՝ պատժելու ըմբոստ կուսակցականին, որոշներն էլ՝ առավել միամիտները, հակված են Աբրահամյանի պարապուրդը համարել ընդամենը կարճաժամկետ հանգստով պայմանավորված իրողություն:

Մամուլում սկսել են ակտիվորեն լուրեր շրջանառվել այն մասին, որ երկրի բարձրագույն ղեկավարությունն արդեն իսկ կողմնորոշվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային կարիերայի հարցում. ասում են՝ առաջիկայում Աբրահամյանին նշանակելու են ՀՀԿ փոխնախագահ՝ քաղաքական գծով: Թե որքանով է համապատասխանում այս ամպագորգոռ լուրն իրականությանը, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ բավարար հիմքեր կան՝ պնդելու, որ Աբրահամյանի՝ պարտադրված արձակուրդը հետզհետե մոտենում է յուր ավարտին, փաստ է. Հովիկ Աբրահամյանը պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ իր մասնակցությունն է բերել ՀՀԿ գործադիր մարմնի նիստին:

Հովիկ Աբրահամյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, սակայն, այս ամենով չեն սահմանափակվում. վերջին ժամանակներս գործչի ու նրա մերձավոր շրջապատի շուրջ տեղի են ունենում տագնապալի իրադարձություններ, որոնք ոչ մի կերպ ցանկալի չես համարի. Աբրահամյանի հետ կապեր ունեցող պաշտոնյաների են աշխատանքից հեռացնում, յուրատեսակ հակաաբրահամյանական «չիստկաներ» անում, որի նպատակն, ըստ էության, մեկն է. ամենայն հավանականությամբ՝ իշխանությունները փորձում են թուլացնել Հովիկ Աբրահամյանի դիրքերն ու զրկել նրան իմունիտետից:

Եվ ուրեմն՝ հարց է առաջանում. ի՞նչ է կատարվում Հովիկ Աբրահամյանի հետ, կամ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել նրա անձի շուրջ բարձրացած այս ողջ հակասական աղմուկը:

Այս հարցի պատասխանն իրականում այնքան էլ դժվար չէ կռահել: Հասկանալու համար տեղի ունեցողի իսկությունը, հարկավոր է ընդամենը հաշվի առնել մեկ բան. ամիսներ անց հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են, ուստի՝ իշխանությունների քայլերը նախևառաջ նպատակ ունեն նախապատրաստական այս փուլում հնարավորինս մոբիլիզացնելու կուսակցական ռեսուրսներն ու վերահաս փորձությանն արժանի հակահարված տալու. Հովիկ Աբրահամյանին կրկին «մեյդան» բերելու բուն նպատակը նրա տրամադրության տակ գտնվող ռեսուրսների օգտագործումն է, պատասխանատվությունը շատ իմաստներով նրա վրա բարդելը. Աբրահամյանը դեռևս ունի պոտենցյալ՝ օգտակար լինելու հարազատ կուսակցությանն, ինչն ամենևին էլ ավելորդ չէր լինի կենաց-մահու պայքարի դուրս գալու նախօրեին. ինչո՞ւ չօգտվել մարդու ծառայություններից՝ մանավանդ, որ վերջինս էլ միայն ուրախ կլինի սեփական անձի նկատմամբ իշխանությունների դրսևորած հետաքրքրությամբ:

Իսկ ինչ վերաբերում է չարաբաստիկ «չիստկաներին», ապա պետք է նկատել, որ դրանց միջոցով Աբրահամյանին շատ հստակ «մեսիջ» է հղվում. փորձում են հասկացնել, որ կուսակցական կյանքում նրա դերի ակտիվացումը դեռևս ոչինչ չի նշանակում, և որ նախկին դիրքերը վերականգնելու համար նա դեռ լրջագույն փորձություն ունի անցնելու՝ հանձին խորհրդարանական ընտրությունների:

Իսկ թե հին գվարդիայի ակտիվացումն՝ ի դեմս Աբրահամյանի, ինչպես կարող է անդրադառնալ ՀՀԿ «ռեբրենդինգի» վրա, խոսակցության միանգամայն այլ թեմա է: Ակնհայտ է, սակայն, որ միայն «ռեբրենդինգը» բավարար չի կարող համարվել՝ առաջիկայում ցանկալի արդյունքներ գրանցելու համար, ու կարիք է զգացվելու շատ ավելի շոշափելի բաների, քան կուսակցությանը նոր արյուն ներարկելն է, մանավանդ որ՝ «ռեբրենդինգ» կոչվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզ աչքակապություն. հասարակությանը մոլորության մատնելն այնքան էլ հեշտ բան չէ...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press
Ամենադիտված