Աճուրդի են հանել տասնյակ դիզայներական տոնածառեր
Հասարակություն
Տոնական սեզոնի նախաշեմին նորաձեւության տները եւ անվանի առեւտրանիշերը ներկայացրել են Ծննդյան տոների ծառերի՝ իրենց տարբերակները, հաղորդում է Harper's Bazaar-ին:
Դրանք կվաճառեն Les Sapins de Noսl des Crռateurs ամենամյա բարեգործական աճուրդի ընթացքում:
Մի քանի տասնյակ արտ-ինստալացիաներ են ներկայացվել Ելիսեյան դաշտերի թատրոնում: Իրենց ցուցանմուշներն են ցուցադրել Chanel-ը, Christian Dior-ը, Jean Paul Gaultier-ն, Christian Lacroix-ն եւ այլ ընկերություններ: Վաճառքից ստացվելիք միջոցները կտրամադրվեն բարեգործության:
Անցյալ տարի աճուրդում հավաքել են շուրջ 90 հազար դոլար, որն ուղղորդվել է ուռուցքաբանական հիվանդությունների հետազոտմանը:





















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ