Թրամփը բոլոր ամերիկացիներին շնորհավորել է Գոհաբանության օրվա առթիվ եւ նրանց միասնության կոչ է արել
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփն առաջին անգամ երկրի բոլոր բնակիչներին է դիմել Գոհաբանության օրվա առթիվ պաշտոնական շնորհավորանքներով, որը նոյեմբերի 24-ին նշում են ամերիկացիները, եւ համաքաղաքացիներին միասնության կոչ է արել: Հանրապետականի ելույթի տեսագրությունը նոյեմբերի 23-ին հրապարակվել է ԱՄՆ-ում իշխանության հանձնման հարցերով զբաղվող խմբի պաշտոնական կայքում:
Թրամփը հույս է հայտնել, որ ամերիկացիները «կկարգավորեն տարաձայնությունները» եւ «կմիավորվեն մեկ նպատակով»: «Մենք հենց նոր ավարտեցինք երկարատեւ եւ հիվանդագին քաղաքական արշավը,- արձանագրել է ընտրված նախագահը:- Ապրումները դեռ չեն հանդարտվել, լարվածությունը միանգամից չի վերանում»:
«Սակայն մենք հնարավորություն ունենք միասին կերտելու պատմությունը, իսկական փոփոխությունների հասնելու Վաշինգտոնում, անվտանգություն ապահովելու քաղաքներում եւ հասնելու բարգավաճման, այդ թվում անբարեհաջող շրջաններում»,- հավելել է հանրապետականը: Նրա խոսքով՝ այդ ձեռնարկումների հաջողության համար անհրաժեշտ է միասնություն եւ «վստահության վերականգնում» համաքաղաքացիների շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը'AP


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)