Լոս Անջելեսում տեսագրել են վիթխարի խցանումը ավտոմայրուղում
ԱՄՆ
Անօդաչուն տեսագրել Է վիթխարի խցանումը, որը գոյացել Է Լոս Անջելեսի թիվ 405 ավտոճանապարհին: Տեսագրությունը նոյեմբերի 23-ին հրապարակվել Է Facebook-ում ABC7 հեռուստաալիքի Էջում:
Թիվ 405 ավտոճանապարհը համարվում Է գլխավոր ճանապարհ, որը լոսանջելեսյան ագլոմերացիայի հյուսիսային մասը կապում Է Սան Ֆեռնանդո հովտի հետ հարավում, ուստի այն մշտապես գերբեռնված Է: Խցանումների հետ կապված իրադրության սրվելը պայմանավորված Է Գոհաբանության օրվա տոնակատարության հետ, որն ԱՄՆ-ում նշվում Է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը (2016 թվականին՝ նոյեմբերի 24-ին):


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)