Կառավարությունը գումար հատկացրեց երկու զինծառայողի արտերկրում բուժելու համար
Հասարակություն
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած երկու զինծառայողների կուղարկի բուժման արտերկիր: Այդ մասին որոշումներն ընդունվեցին ՀՀ կառավարության նիստում, որոնք ներկայացրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Զինծառայող Մհեր Պետրոսյանը բուժման կուղարկվի Գերմանիա, ինչի համար կհատկացվի 26 մլն դրամ, իսկ Աշոտ Գրիգորյանը՝ Ռուսաստան: Նրա համար կհատկացվի 712 հազար դրամ:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ զինծառայողների բուժումը ԳԴՀ-ում և ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)