Լիմայի համալսարանը ճանաչվել է աշխարհի լավագույն ժամանակակից շենքը
Այլ
Լիմայի ինժեներատեխնոլոգիական համալսարանն ստացել է Բրիտանացի ճարտարապետների թագավորական ակադեմիայի (RIBA) մրցանակը՝ որպես աշխարհի լավագույն ժամանակակից շենք: Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտնել է BBC-ն:
Ժյուրին շենքը համարել է «ոգեշնչող» եւ «քաղաքային բնանկարի համարձակ լրացում»: Իռլանդիայի Grafton Architects ընկերության կողմից նախագծված եւ իրենից «խոռոչներով եւ անձավներով մի շարք լանդշաֆտային դարավանդներ» ներկայացնող համալսարանն արժանի է «նոր Մաչու-Փիքչու» կոչմանը, ասված է RIBA-ի եզրակացության մեջ:
RIBA-ի մրցանակի համառոտ ցանկը բաղկացած էր վեց անվանակարգորդներից, այդ թվում՝ աշխարհահռչակ ճարտարապետ Զահա Հադիդի նախագծերից: Մրցույթին մասնակցել կարող էր ցանկացած շենք՝ անկախ դրա դիրքից եւ բյուջեից, բայց կառուցված ոչ ավելի, քան երեք տարի առաջ:
RIBA-ի մրցանակները շնորհվում են 1966 թվականից, դրանց թվում են Թագավորական ոսկե մեդալը, Սթիռլինգի մրցանակը եւ «Տարվա տուն» մրցանակը: Միջազգային մրցանակը դարձել է կազմակերպության պատմության մեջ առաջինը, որը նախատեսված է ամբողջ աշխարհից ընտրվող ճարտարապետների համար: Հաջողության դեպքում այն կարող է մրցակցություն կազմել Ճարտարապետության համաշխարհային փառատոնին, որն ամեն տարի ընտրում է աշխարհի լավագույն կառույցները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ