Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Վիգեն Սարգսյանի մարտավարական նահանջը…

Վերլուծական

Երկար չարչրկված ու բազում քննադատությունների տեղիք տված 1000 դրամների թեման կարծես մոտենում է իր հանգուցալուծմանը. չի բացառվում, որ օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակում պարտադիր սկզբունքը փոխվի կամավորի, բայց այն տարբերակով, որ ով չի ցանկանում վճարել այդ 1000-ական դրամները, այդ մասին իր գործատուին գրավոր դիմում ներկայացնի:

Թե հատկապես ինչպես պատահեց, որ իր բնույթով ու էությամբ հայրենասիրական այս նախաձեռնությունն այսքան պախարակվեց ու մերժելի դարձավ հասարակության կողմից, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, այնքան էլ դժվար չէ կռահել. խնդիրը ոչ թե բուն գաղափարի մեջ էր, որը, պետք է խոստովանել՝ ինչ-որ իմաստով նաև ժամանակի հրամայականի է վերածվել, այլ՝ այն ծնողների ու ծնածը հասարակությանը հրամցնողների: Կասկած լինել չի կարող այն բանում, որ եթե նույն այս գաղափարն առաջարկվեր շատ ավելի հեղինակավոր մարդկանց կողմից, այն՝ ժողովրդի շրջանում միանշանակ դրական արձագանք կստանար, հստակ ընկալում կունենար, ու մարդիկ այս ամենում կտեսնեին ոչ թե յուրատեսակ դավարդություն՝ ընդդեմ սեփական անձերի, այլ՝ հայրենասիրական մղումից ծնունդ առած նախաձեռնություն, «ազգ-բանակ» կոնցեպտի նյութական դրսևորում: Ասել կուզի՝ հասարակությունն ընդվզեց ոչ թե բուն գաղափարի, այլ՝ այն ի պաշտոնե կյանքի կոչողների դեմ՝ հաստատ համոզված լինելով, որ, ըստ էության, նոր հարկատեսակի սահմանման նպատակը ոչ թե բանակի խնդիրները լուծելն է լինելու, այլ դրա քողի տակ առանձին անհատների հարստացման հարցը լուծելի դարձնելը. հիմնադրամները շատ են, իսկ դրանցից ստացված իրական օգուտները՝ քիչ:

Այն, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն ամենևին էլ աշխարհում ամենաբարձրերից չէ, հանրահայտ ու ավելորդ ապացույցների անկարոտ իրողություն է. որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է, որ մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն դեպքերն, երբ անցյալում ժողովրդի ձայնն ու կարծիքը վճռորոշ դեր ունեցած լինեն երկրի բարձրագույն ղեկավարության կողմից այս կամ այն հարցի վերաբերյալ որոշում կայացնելու գործում. որպես կանոն՝ ժողովրդի ձայնն անտեսվել է, բողոքներն էլ տեղ չեն հասել: Եվ ուրեմն՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս պատահեց, որ սույն նախաձեռնության շուրջ բարձրացած հանրային տրտունջքը հանկարծ լսելի դարձավ երկրի քաղաքական ղեկավարությանն, ու որոշում կայացվեց՝ 1000 դրամների հավաքագրումը կամավոր դարձնելու մասին: Պատճառն առավել քան ակնհայտ է. շուտով՝ ընդամենը մի քանի ամսից, խորհրդարանական ընտրություններ են, ու ժողովրդի շրջանում իշխող հակաիշխանական տրամադրությունները սրելու կարիք՝ ամենևին էլ չի զգացվում: Եվ իրոք, ի՞նչ կարիք կա ժամանակից շուտ ձեռնամուխ լինել մի քայլի, որից ստացվող օգուտները մի քանի անգամ ավելի պակաս են լինելու, քան՝ վնասները. համբերությունն, այս իմաստով, իրոք, կարող է կյանքի աղբյուր հանդիսանալ ՀՀԿ-ի համար, ու երբ կանցնի վտանգը, չի բացառվում, որ կրկին անդրադարձ կատարվի սույն օրենքին՝դարձնելու այն պարտադիր:

Բայց ինչպիսին էլ լինեն իշխանությունների հետագա գործողությունները, անհերքելի իրողություն է՝ իշխանություններն իրենք իրենց «կրակը գցեցին»՝ ժամանակից շուտ առաջ քաշելով 1000 դրամի կոնցեպցիան. ջրի երես դուրս եկավ այն ողջ մաղձն ու անվստահությունը, որով ներշնչված էր հասարակության գերակշիռ հատվածն՝ իշխանությունների հանդեպ: Անհրաժե՞շտ է դա, արդյոք, իշխանություններին:Դե իհարկե՝ ոչ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press
Ամենադիտված