Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին 

«Միասնական Արմենիա» շարժումը դեռ սաղմնային փուլում է. Շարժման անդամը՝ միասնական պլատֆորմի ու հետագա անելիքների մասին

Քաղաքական

Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի ստեղծած «Միասնական Արմենիա» շարժումը դեռ սաղմնային փուլում է գտնվում, որի նպատակն է կանոնակարգել Հայաստանի, Սփյուռքի և Արցախի հայերի մասնակցությունը հայաստանյան քաղաքական ու հասարակական կյանքին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց շարժման անդամ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն, ում հետ այսօր խոսել ենք շարժման նպատակների ու ծրագրերի, ինչպես նաև` քաղաքական ուժերի հետ հետագա համագործակցության մասին:

- Պարոն Արշակյան, ի՞նչ նպատակ է հետապնդում «Միասնական Արմենիա» շարժումը և ովքե՞ր են ընդգրկված դրա կազմում:

- Շարժումը կարելի էր անվանել Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնություն: Սա համերաշխության ու համահայկականության շարժում է, ծրագիր, որի նպատակն է համախմբել բոլորին: Բացի նրանից, որ Հայաստանում և Արցախում արդեն շատ կան հասարակական ու քաղաքական կազմակերպություններ, մենք որոշեցինք լինել առանձին կազմակերպություն, որը կհամակարգի այդ աշխատանքներն արդեն Հայաստանում: Շատերն են ներկայացնում ծրագրեր, շատերն են այսօր խոսում միասնականության մասին, բարեգործություններ անում, բայց այդ բոլոր կազմակերպությունները գործում են առանձին-առանձին, որոնք աշխատում են որոշակի հատվածի հետ: Արթուր Ալեքսանյանն էլ առաջարկեց ծրագիր, որտեղ ընդգրկված են այն բոլոր մեխանիզմները, որոնք կհամակարգեն այդ աշխատանքները: Դա հնարավորություն կտա ունենալ մի ինստիտուտ, որը կհամակարգի այդ համերաշխությունն ու միասնականությունը: Այսինքն, կաշխատի մի ինստիտուտ, որը կդառնա որպես մեխանիզմ այդ համահայկականության համար, որտեղ կարող են հանդես գալ Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի գործիչները, և ներկայացնել իրենց հուզող հարցերը:

- Այսի՞նքն…

- Այսինքն, ամեն անգամ անհրաժեշտ չի լինի մոբիլիզացիա անցկացնել: Այդ գործիքը Արթուր Ալեքսանյանը տեսնում է ՀՀ Ազգային ժողովի Վերին պալատում: Այսինքն, նա առաջարկում է պահպանել ԱԺ-ն՝ իր բոլոր իրավունքներով ու կարգավիճակով, և լրացուցիչ ձևավորել երկրորդ պալատ, որը կզբաղվի համահայկական խնդիրներով:

- Եվ, հետևաբար, կարող ենք ենթադրել, որ շարժման մասնակիցնները նպատակ են հետապնդում մասնակցել նաև հաջորդ խորհրդարանական ընտրություններին...

- Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը միայն մեկ պայման ունի. եթե գործող կուսացկություններն ու դաշինքները հանձն են առնում մասնակցել ընտրություններին, մենք, որպես վետերաններ, կարող ենք նրանց աջակցել: Այսինքն, շարժման չորս մասնակիցներն էլ քաղաքական ամբիցիաներ չունեն:

Արթուր Ալեքսանյանը պատերազմի վետերան է, Հրանտ Թոխատյանն իր գործով է զբաղված, Արամ Ավետիսյանն արվեստագետ է, որը նույնպես պատերազմի վետերան է, և ես՝ Ձեր խոնարհ ծառան, հայտնի վետերան, ով ևս հետաքրքրված չէ քաղաքական կարիերայով:

Մեզ հետաքրքրում է ծրագիրը, որը մեր խորին համոզմամբ՝ հետաքրքիր ծրագիր է: Ներկա Հայաստանի պետական ինստիտուտը զբաղվում է համահայկական խնդիրներով, բայց սա օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի, ինչը շատ կարևոր է: Այսինքն, ստեղծելով ԱԺ երկրորդ պալատ, մենք կարող ենք մերժել կամ հաստատել ԱԺ-ի համահայկական խնդիրներին առնչվող հարցեր, որոշումներ:

Ասեմ նաև, որ ամեն ինչ կախված է նրանից, թե շարժումն ինչ ընթացք կստանա: Եթե նորմալ ընթացք ստանա, շատ ավելի լավ, իսկ եթե ոչ՝ կմտածենք այլ բան: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք մեր կազմակերպությունը գրանցել նաև որպես քաղաքական կուսակցություն, չնայած որ՝ նման մտադրություններ չունենք: Եթե անհրաժեշտ լինի միանալ այս կամ այն քաղաքական ուժին, որը կընդունի մեր ծրագիրն ու անհատապես կհրավիրի որպես պատգամավորի թեկնածուներ, մենք պատրաստ ենք նաև դրան: Այսինքն, մենք պատրաստ ենք ամեն ինչի, միայն թե մեր գործն անենք: Այսպես, թե այնպես, այդպիսի քարոզչություն մենք անելու ենք, իսկ եթե դրա համար պահանջվի նաև մեր թեկնածությունն առաջադրելը, մենք նաև կդառնանք թեկնածուներ: Եթե մենք կարողանանք մեր ծրագրերը կյանքի կոչել՝ չդառնալով քաղաքական ուժ, շատ ավելի լավ: Մեր քայլերը դեռ հստակ ու տեսանելի չեն, որովհետև դրանք առայժմ սաղմնային փուլում են:

- Լավ, իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա քայլերը: Կա՞ն առաջարկներ քաղաքական ինչ-որ ուժերի կողմից: Հետաքրքրվո՞ւմ են Ձեր ծրագրով:

- Կարող եմ ասել, որ գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հետ մենք այս պահին բանակցություններ ենք վարում: Նրանցից անշուշտ կան առաջարկներ: Ես հիմա անուններ չեմ կարող տալ, բայց վստահ եմ, որ առաջիկայում այդ մասին իմանալու հնարավորություն Դուք կունենաք:

- Ինչո՞ւ «Միասնական Արմենիա»:

- Մենք փորձել ենք այն կապել ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն միասնական բառի հետ: Единая-недилимая՝ միակ, միասնական: Մենք ունենք գործընկերներ, որոնց հետ կապված ենք: Նրանք և Արցախից են, և Սփյուռքից, որոնց հետ մենք ակտիվ շփվում ենք: Այսօր հայապահպանության խնդիրը բավականին լուրջ է: Մի զգալի զանգված չի տիրապետում հայերենին: Մենք ուզում ենք, որ նաև նրանց համար հնչեղ լինի, դրա համար ընտրեցինք դա:

- Այսօր՝ ընտրություններին ընդառաջ, բոլորը խոսում են միասնական արժեքներից ու միասնական գաղափարից, բայց հայտնի տեսակետ կա, որ մանր միասնական շարժումները պառակտում են հասարակությունը և հասարակությանը գցում թյուրիմացության մեջ:

- Իհարկե այդպես է, բայց մենք պառակտման նպատակ չունենք: Իհարկե, այսօր պառակտման նպատակով շատ են ստեղծվում կազմակերպություններ, բայց այս փուլում դա նաև բնական է, որովհետև տարբեր են լինում շահերը: Մեր հասարակությունը շերտավորված է, և տարբեր են խնդիրները: Մեզ մոտ այսօր կան ինչպես ֆեոդալներ, այնպես էլ բուրժուաներ, լիբերալներ, և այլ ուժեր: Այս իմաստով, իհարկե տարբեր են լինում ինչպես շահերը, այնպես էլ՝ այդ գաղափարախոսության կրողները:

Համապետական ընտրությունների ժամանակ այսպիսի շարժումների ձևավորումը նորմալ է, քանի որ որոշ ծրագրերի շուրջ պետք է լինի բևեռացում և համախմբում: Սոցիալական տարբեր ծրագրերով քաղաքական կուսակցությունները կարող են դաշինք կազմել: Շատ բնական է, որ այս կամ այն ուժը լինի այս կամ այն ուղղվածության՝ արևմտամետ, արևելամետ և այլն: Կարևորը նպատակներն ու գաղափարներն են: Ես նորմալ եմ համարում, երբ 2-3, նույնիսկ 4 խմբավորում համախմբվում են: Մենք այսօր շատ ունենք մարդ-կուսակցություններ, որոնք այս կամ այն ուժի հետ համատեղ են հանդես գալիս, բայց պետք է հասկանալ, թե այդպիսի ուժերն այսօր ի՞նչ են արել մեր հասարակության համար, ի՞նչ խնդիրներ են առաջ քաշում, և ինչպե՞ս են աշխատում: Նրանք պետք է ցույց տան, որ այսօր գործում են ազգային շահերից ելնելով և առաջին հերթին մեր քաղաքացիների շահերն են պաշտպանում: Իսկ ընդհանուր առմամբ՝ ես դեմ չեմ, որ միանմանները միանան: Սա շատ կարևոր է, իսկ եթե կռվում են տաս հոգով ու ոչ մի արդյունք չեն տալիս, չեն կարողանում որևէ հաշտության եզրեր գտնել, դա արդեն նորմալ չէ:

- Պարոն Արշակյան, չբացառեցիք ձեր մասնակցությունը հաջորդ խորհրդարանական ընտրություններին: Եթե ամեն դեպքում որոշում կայացնեք մասնակցելու, ապա որքա՞ն կգնահատեք Ձեր շանսերը՝ հաջորդ խորհրդարանում հայտնվելու:

- Եթե մենք մասնակցենք՝ որպես մարդ կուսակցություն, ապա զրոյական, բայց եթե մենք կարողանանք միավորվել ու գտնել գաղափարակիցներ, այսինքն, լինի գաղափարների ու ծրագրերի ընդհանրություն, ապա մեծ շանսեր կունենանք: Մենք պետք է կարողանանք մեր ռեսուրսները միավորել այլ ուժերի հետ ևս: Մենք պետք է ստեղծենք միասնական պլատֆորմ, որպեսզի ջանքերը միավորելով կարողանանք հաղթահարել: Դաշինքում չպետք է լինի կոշտ կուսակցականություն: Այսինքն, դաշինքը պետք է լինի կոնֆեդերացիա, որտեղ կարողանան ազատ առաջ քաշվել առաջնային գաղափարները, ինչպես, օրինակ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կարևորագույն խնդիրներն են: Ֆրակցիայում ընդգրկված կուսակցությունները պետք է ազատություններ ունենան, որպեսզի իսկապես կարողանան ինչ-որ բան անել: Իսկ եթե ներկայացվեցին նեղ կուսակցական շահերը, ապա միասնականություն չի լինի: Ում հետ էլ, որ մենք համագործակցության եզրեր գտնենք, մենք չպետք է այնպես անենք, որպեսզի հետագայում պառակտվենք: Այնտեղ պետք է լինի միասնություն, որպեսզի կարողանանք կանոնակարգել հետագա մեր քայլերը: Բոլոր հարցերում պետք է ունենանք ազատություն: Դա կլինի և´բանավեճի համար, և´ քվեարկության, և´ որոշումներ կայացնելու առումով: Այսինքն, մենք պետք է լինենք ապակենտրոն ուժ, որպեսզի կարողանանք ընդհանուր եզրեր գտնել;

Այսօր Սփյուռքի մեր հայրենակիցները շատ ակտիվ են և ցանկություն են հայտնել մասնակցել հայաստանյան ներքաղաքական կյանքի զարգացումներին: ՊՊԾ գնդի գրավման դեպքերը ձեզ վառ օրինակ: Մենք ուզում ենք երկրորդ պալատի միջոցով կարգավորել նրանց մասնակցությունը այդպիսի գործընթացներին: Օրինակ՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Գլոբալ Հայեր» կազմակերպությունը հայտարարություն տարածեց, որով միջամտեց Հայաստանի ներքին գործերին: Այդ ժամանակ էր, որ հայրենադարձ հայերի հերթ էր գոյացել, ովքեր ուզում էին ելույթներ ունենալ: Այսինքն, մեր սփյուռքահայությունն ակտիվորեն մասնակցում էր այդ ճգնաժամին, սակայն ոչ կանոկակարգված ձևով: Այսօր այսպիսի քայլերն օրինականացնելու անհրաժեշտություն ունենք: Սփյուռքը արդեն մեր կյանքին մասնակցում է, բայց հախուռն ձևով, անկանոն, որը պետք է կանոնակարգել:

- Այսինքն՝ դուք նաև այլընտրանքային ուժ եք Ձեզ համարում:

- Այլընտրանք չկա: Սահմանադրությանն ու սահմանադրական փոփոխություններին այլընտրանք ենք, բայց ընդհանուր առմամբ՝ ոչ: Մենք գտնում ենք, որ Սահմանադրությունը պետք է բարեփոխվի: Մենք ասում ենք, որ այն ինչ տեղի է ունենում այսօր, պետք է օրինականացնել: Սա այլընտրանք չէ: Իսկ մինչև մենք չհայտնվենք Խորհրդարանում, չենք կարող Սահմանադրական բարեփոխումներից խոսել:

Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել
Ամենադիտված