Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿ Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Շոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ Փաշինյան Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը 

Բաց նամակ բանտից՝ «Սասնա ծռեր» հիմնադրամի գործունեությունը դադարեցնելու պահանջով

Հասարակություն

Բաց նամակ «Սասնա ծռեր» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանին.

«Հարգելի պարոն Հայրապետյան,

Մենք հաստատում ենք, որ Ձեր հիմնադրած «Սասնա ծռեր» հիմնադրամը անցած ամիսների ընթացքում իր կատարած աշխատանքով անուրանալի և երախտագիտության արժանի ներդրում է կատարել ինչպես մարդասիրական, այնպես և Հայաստանի ազատագրման գործին նպաստելու առումներով:

Այդուհանդերձ, տարակուսանքով և ցավով տեղեկացանք, որ «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ քաղաքական չեզոքություն չեն պահպանում և կատարում են «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբական-ազատագրական գաղափարը և գործողությունները մերժող քայլեր, միևնույն ժամանակ փորձելով «Սասնա ծռեր» խմբավորման ճանաչումն ու հեղինակությունն օգտագործել նրա ծրագիրը չընդունող քաղաքական ուժի շահերը սպասարկելու համար:

Զուգահեռաբար, նրանք հոգաբարձուների խորհրդում խախտել են միջանձնային հարաբերությունների էթիկան, ինչպես նաև ձգտել են կամք պարտադրել խորհրդի այն անդամներին, ովքեր «Սասնա ծռեր» խմբավորման և նրա մարտիկների նկատմամբ հոգեբանական և գաղափարական առումով դրական վերաբերմունք ունեն, ինչի պատճառով խորհրդում ստեղծվել է ոչ աշխատանքային մթնոլորտ և նրանցից երկուսն արդեն հեռացել են այնտեղից:

Նկատի ունենալով վերոնշյալը, վստահաբար կարող ենք եզրակացնել, որ հիմնադրամի նման գործունեությունն այլևս ոչ միայն նպատակահարմար չէ, այլև վնասակար է ազատագրական պայքարի համար:

Ուստի, առաջնորդվելով Հայաստանի ազատագրման պայքարի գերակայություններով, ինչպես նաև նպատակ ունենալով կանխել նրա աջակիցների շրջանում հնարավոր պառակտումը, առաջարկում ենք սահմանափակվել կատարած աշխատանքով և դադարեցնել «Սասնա ծռեր» անվանմամբ հիմնադրամի գործունեությունը:

Եթե ցանկություն ունեք զուտ մարդասիրական նկատառումներով շարունակելու ձեր նախաձեռնությունը, խնդրում ենք այն իրագործել այլ անվանում ունեցող հիմնադրամի միջոցով:

Հուսով ենք, որ կընդառաջեք մեր առաջարկությանը և այն իրագործելու նպատակով կօգտագործեք օրենքի, հիմնադրամի կանոնադրության և Ձեր անձնական հեղինակության ու ազդեցության ամբողջ ռեսուրսը՝ դրանով իսկ նպաստելով պայքարի հաջորդ փուլին սահուն կերպով անցնելուն:

Ըստ այդմ՝ «Սասնա Ծռեր» շարժման համակիրներին հորդորում ենք այլևս միջոցներ չտրամադրել հիմնադրամին, իսկ մեր հարազատներին՝ չդառնալ նրա շահառուն: Մենք առաջիկայում կառաջարկենք պայքարի նյութական աջակցության նոր ձևաչափեր և գործիքարան, որոնք ենթադրում են նաև դրամահավաքներ և ծառայելու են պայքարի բոլոր, այդ թվում՝ ռազմագերիների և քաղբանտարկյալների օգնության նպատակներին:

Հարգանքով և համագործակցության հույսով՝

Մխիթար Ավետիսյան՝ «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի պետ

Պավել Մանուկյան՝ «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի անդամ

Վարուժան Ավետիսյան՝ «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի անդամ, խմբավորման խոսնակ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար Ղազարյան
Ամենադիտված