Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Շոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ Փաշինյան Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն 

Պոլսահայ լուսանկարիչը Հայաստանի հասարակությանը ծանոթացնում է Թուրքիայի տարածքում ապրող հայերին

Հասարակություն

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ժամանակակից պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը և «Հայերը» պատկերագրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հեղինակին, Պոլսից ժամանած հայրենակիցներին և մյուս հյուրերին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ցուցադրված 60 լուսանկարների առանցքում մեր պատմական հողերում և Պոլսում ապրող հայերն են, Վ անի Աղթամար կղզու Ս․Խաչ եկեղեցին, խաչքարեր, եկեղեցիներ, գերեզմանատներ և հուշակոթողներ՝ Պոլսից, Մուսա լեռան հայկական վերջին՝ Վաքըֆլի գյուղից, Կարսից ու Կեսարիայից։ Նուրանն առաջին անգամ է Հայաստանում՝ իր գրքի շնորհանդեսի ու լուսանկարների ցացահանդեսի բացման առթիվ: Համոզված եմ, որ այսուհետ նա հաճախ կայցելի Հայրենիք՝ իր հետ բերելով արվեստագետ ընկերներին: Մենք ամեն բան պիտի անենք Պոլսում ապրող ու ստեղծագործող մեր տաղանդավոր հայերին Հայաստանում ճանաչելի դարձնելու ուղղությամբ»:

Ընդգծելով, որ այս տարի լրացավ Պոլսի հայկական «Մարմարա» օրաթերթի մեծանուն խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանի ծննդյան 90-ամյակը՝ ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց վաստակաշատ խմբագրապետի դերը պոլսահայ գրականության և մշակույթի պահպանման գործում:

Պոլսում հայկական արժեքների պահպանության գործում ներդրած ջանքերի համար նախարար Հրանուշ Հակոբյանը Նուրան Աքքայային պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: Նախարարության պատվոգրերի արժանացան նաև միջոցառման կազմակերպիչները՝ պոլսահայ լրագրող Սևան Աթաօղլուն և Առաջին հիփոթեքային ընկերության ղեկավար Դավիթ Աթանեսյանը:

Այնուհետև Նուրան Աքքայայի ներկայացրած աշխատանքի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ թուրքագետ Ալեքսանդր Սաֆարյանը: Նա նշեց, որ Աքքայան հայազգի մեր մյուս լուսանկարիչներ Յուսուֆ Քարշի և Արա Գյուլերի արժանի հետևորդն է: «Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին, որ նախարարության ստեղծման առաջին իսկ օրերից առանձնակի ուշադրություն են դարձնում պոլսահայ մեր արժեքները Հայրենիքում ճանաչելի դարձնելու գործին: Նախարարության հովանու ներքո և անմիջական նախաձեռնությամբ կազմակերպվում են պոլսահայ գրողների, երգիչների, երգչախմբերի և պարախմբերի համերգներ, ցուցադրություններ, շնորհանդեսներ: Այսօր մենք ականատես ենք Հայաստան-Սփյուռք կապերի իրական մերձեցման», - նշեց թուրքագետ Սաֆարյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ լուսանկարիչ Վահան Քոչարը: «Համոզված եմ, որ առաջիկայում մենք ներկա կգտնվենք Աքքայայի երկրորդ և երրորդ գրքերի շնորհանդեսներին», - նշեց նա:

Պոլսահայ լուսանկարչի աշխատանքները բարձր գնահատեց նաև արվեստաբան Մարինա Ստեփանյանը:

Միջոցառման ավարտին հանդես եկավ հեղինակը: «Ես անչափ երջանիկ եմ, որ իմ առաջին ցուցահանդեսը բացվեց Հայաստանում: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը՝ իմ երազանքն իրականություն դարձնելու համար: Ես ուզում եմ իմ ցուցահանդեսների, լուսանկարած դիմանկարների միջոցով Հայաստանի հասարակությանը ծանոթացնել Թուր քիայի տարածքում ապրող մեր տաղանդավոր, բայց ստվերում ապրող հայերին: Համոզված եմ, որ այսպիսի միջոցառումները իրական կամուրջ են հայության երկու հատվածների միջև», - ասաց Նուրան Աքքայան:

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 27-ը»:

{gallery}polsahay{/gallery}

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլար
Ամենադիտված