ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումները Չիկագոյում
Սփյուռք
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Չիկագոյում մայիսի 20-ին այցելել է Սուրբ Հակոբ եկեղեցի և մասնակցել Պատարագին, որից հետո ելույթ է ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների առջև: Հանդիպմանը ներկա էր ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Նույն օրը երեկոյան նախարարը այցելել է Չիկագոյի արվարձան Թելոսում գտնվող Սբ. Հովակիմ և Աննա եկեղեցի և հանդիպել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այնուհետև նախարարը եղել է Ամենայն Սրբոց եկեղեցում, հանդիպել համայնքի ներկայացուցիչների և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հետ:
ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպում է ունեցել նաև Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Ֆրեդ Սիմոնյանի հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան