Հուսով` եմ սա ինձ համար մի նոր սկիզբ է. Մխիթարյան
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ֆեյենորդ»-ի (4:0)դեմ հանդիպմանը.
«Հաճելի էր կրկին դաշտ դուրս գալը, հատկապես՝ մեկնարկային կազմում: Փորձում եմ առավելագույնը օգտակար լինել թիմի համար:
Այսօր շատ լավ արդյունքի հասանք: Հեշտ չէր թիմի խաղին կողքից հետևելը, բայց պետք է համբերել և շարունակել աշխատել: Հուսով եմ՝ սա ինձ համար մի նոր բանի սկիզբ է»,-Մխիթարյանի խոսքը մեջբերում է ВВС Sport-ը:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու