Մխիթարյանը շատ լավ խաղաց. Մոուրինյու
Սպորտ
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ֆեյենորդ»-ի նկատմամբ հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանին և նշել.
«Երկրպագուների ընդունելությանը նա արժանի էր, քանի որ շատ լավ խաղաց: Ես հասկացա, որ սա ճիշտ պահն է՝ նրան դաշտ բերելու և հնարավորություն տալու իր լավ խաղը ցուցադրել: Սա կարևոր էր նրա ինքնավստահության համար: Հենրիխը կփորձի նման խաղ ցուցադրել նաև Պրեմյեր լիգայում»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու