Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին 

Կարեն Կարապետյանը վերցնում է իշխանությունը...

Վերլուծական

Կարեն Կարապետյանի հանրապետականացումը, որի մասին խոսվում էր բավական երկար, ու որի շուրջ պտտվում էին հիմնական կարծիքներն ու վերլուծություններն, այլևս իրողություն է: Պետք է նկատել, որ սրա հետ կապված հասարակական կարծիքը երկփեղկված էր մնում բավական երկար ժամանակ. ոմանք համոզված էին՝ Կարապետյանը մինչև վերջ մնալու է իր նախկին դիրքերին ու հրաժարվելու է հանրապետականացվելու տխուր հեռանկարից, իսկ ահա ուրիշներն էլ պարզապես համոզված էին, որ իրականում Կարեն Կարապետյանն այլ ելք չի ունենալու, քան դիմում գրել ու կուսակցականացվել, քանի որ լինել իշխանության մեջ, բայց չհարել որևիցե կուսակցության, բայց հատկապես ՀՀԿ-ին, կնշանակի՝ չունենալ քաղաքական լուրջ հենարան, զուրկ լինել այն բոլոր բարիքներից, որ առաջարկում է իշխող կուսակցությունն՝ իր հարազատ զավակներին: Ժամանակն, ինչպես տեսնում ենք, փաստեց վերջիններիս ճշմարտացիությունն, ու երկրի վարչապետն այլևս ասոցացվելու է իշխող վերնախավի հետ:

Եթե փորձենք սթափ գնահատել իրավիճակն ու զերծ մնալ զգացմունքային գնահատականներից՝ հասկանալու քաղաքական կոնկրետ պրոցեսի պատճառն ու հետևանքն, ապա, վստահաբար, պետք է ամրագրենք, որ իրականում անսպասելի ոչինչ էլ տեղի չի ունեցել, ու ոչ էլ կատաստրոֆիկ իրադարձության ենք ականատես դարձել. կասկածից վեր է, որ Կարապետյանի հանրապետականցումը, եթե վերջինս լուրջ քաղաքական ծրագրեր ու նպատակներ ունի, անխուսափելի էր: Ուզենք, թե չուզենք, հարմարվենք, թե ապստամբենք, փաստը մնում է փաստ, որ քաղաքական դաշտում ամենակենսունակ ուժը հենց ՀՀԿ-ն է: Ճիշտ է՝ դա այդպես է ամենևին էլ ոչ կուսակցության ունեցած համաժողովրդական վստահության շնորհիվ, այլ՝ բացառապես այն վարչաքաղաքական լծակների, որոնց տիրապետում է «Հանրապետականը»՝ դեռևս անհիշելի ժամանակներից, բայց անհերքելի է, որ եթե ցանկանում ես տրամադրությանդ տակ ունենալ անսահման ռեսուրսներ, կամ գոնե դրանցից օգտվելու թույլատրություն, պարտավոր ես որդեգրվել հայկական էլիտային ծնած ու գուրգուրանքով մեծացրած կուսակցությանը. Կարեն Կարապետյանը վաղուց էր տեղյակ այս ճշմարտությանը:

Իրականում Կարապետյանի հանրապետականացումը հանդիսանում է նույն այն գործընթացի տրամաբանական շարունակությունը, որը սկիզբ էր առել դեռևս ամիսներ առաջ. տնտեսական լծակներին տիրապետելուց հետո Կարապետյանն անցել է գործողությունների երկրորդ արարին ու սեփական տրամադրության տակ է առնում քաղաքական լծակները՝ ընդամենն ամիսներ անց դառնալու երկրի թիվ մեկ դեմքը: Ասել կուզի՝ Կարապետյանի հետ տեղի է ունենում նույնն, ինչ՝ տարիներ առաջ՝ Սերժ Սարգսյանի, ով, ժամանակին անկուսակցական լինելով, ևս անդամակցեց ՀՀԿ-ին, դարձավ խորհրդի նախագահ, իսկ հետո՝ կուսակցության ղեկավար. պատմությունն, ինչպես հայտնի է՝ կրկնվելու հատկություն ունի:

Այնպես որ՝ արդեն իսկ կարելի է հաստատապես պնդել՝ նոր վարչապետի անունն այլևս հայտնի է, և դա Կարեն Կարապետյանն է, իսկ թե լավ է դա, թե՝ վատ, կարող է ցույց տալ միայն ժամանակը. դատողություններ անելու առիթներ դեռ շատ կլինեն…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել
Ամենադիտված