Piaget-ը զարդեր է տրամադրել Ժակլին Քենեդիի մասին ֆիլմի համար
Հասարակություն
Շվեյցարիայի Piaget ժամացույցների մանուֆակտուրան ժամացույց եւ ոսկերչական զարդեր է ներկայացրել «Ջեքի» ֆիլմի համար՝ գլխավոր դերում Նատալի Փորտմանի մասնակցությամբ: Այս մասին պատմել է ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Մասնավորապես, էկրանին գլխավոր հերոսուհին կհայտնվի դեղին ոսկուց եւ նեֆրիտե թվատախտակով ժամացույցով, որը պատկանել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջը:
Piaget ժամացույցների մանուֆակտուրան 1874 թվականին հիմնել է Ժորժ Էդուար Պիաժեն Շվեյցարիայի Յուրայի կանտոնում: Սկզբնապես ընկերությունը մասնագիտացած էր սոսկ բարձր ճշգրտության մեխանիզմների արտադրության բնագավառում, այնուհետեւ սկսել է արտադրել սեփական ժամացույցները, իսկ ավելի ուշ՝ ոսկերչական իրեր:
«Ջեքի» կինոնկարը պատմում է հերոսուհու կյանքի առաջին օրերի մասին նրա ամուսնու՝ Ջոն Քենեդիի սպանությունից հետո: Ֆիլմի պրեմիերան պլանավորված է դեկտեմբերի 2-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ