Արտեմ Ասատրյանը հաշմանդամ երեխաների անվասայլակների վրա գումար է աշխատում․ «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այն եզակի պաշտոնյաներից է, ում գործունեությունը թեպետ ամենաառարկայական դժգոհությունների առիթ է դառնում մշտապես, սակայն նա շարունակում է ժպիտով կառավարել՝ ասես ոչինչ չի եղել: Բոլորովին վերջերս ՀՀ քաղաքացի Նարինե Մանուկյանը խայտառակ փաստեր հրապարակեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գործելաոճի մասին:
«Պարզվում է՝ սոցապնախարարը հաշմանդամ երեխաների անվասայլակների վրա գումար է աշխատում, զինհաշմանդամների ու «Փարոս» ստացողների գումարներն է յուրացնում... Ամենաքիչը 4 տարի է՝ ձեր տարբեր բաժինների պետերի հետ զրույցներում նշում ենք, որ այն մանկական հաշմանդամային սայլակները, որ արդեն տարիներ է՝ ներկրվում են ձեր կողմից, միանգամայն անպետք են, ավելին ասեմ՝ խարխուլ ու հնամաշ, չեն ծալվում և չեն համապատասխանում ոչ մի ստանդարտի... Բայց նույնիսկ այդ անպետք սայլակի համար հերթագրում են ու 10.000 դրամ պահանջում՝ հերթն առաջ տալու համար»,- հայտնել էր քաղաքացին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ