2017թ. ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ. Սերժ Սարգսյան
Քաղաքական
2017թ. ընտրություններում եթե ՀՀԿ–ն վստահության քվե ստանա, կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել ծրագիրը: Այս մասին ՀՀԿ 16–րդ համագումարում ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը։ Վերջին ամիսներին մեր քաղաքական կյանքի ամենագերակա թեման եղել է նոր կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:
Ողջունում եմ ՀՀԿ-ի շարքերը համալրելու վարչապետ Կարեն Կարապետյանի եւ կառավարության մյուս անդամների որոշումը»,– ասել է նախագահը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ