Համագումարին պաշտոնի ակնկալիքով չեմ եկել, բայց եթե որևէ բան որոշվի՝ այդ պաշտոնում կաշխատեմ. Սուրիկ Խաչատրյան
Քաղաքական
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նորմալ է վերաբերվում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ անդամակցությանը: Ավելին՝ նա ամենայն անկեղծությամբ ուրախ է, որ նոր վարչապետը ևս կիսում է ՀՀԿ-ի՝ իրենց գաղափարները:
«Իհարկե ուրախ եմ»,- ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց նա: Անդրադառնալով գործող մարզպետ Վահե Հակոբյանի հետ իրենց հարաբերություններին, Սուրիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ իրենց հարաբերությունները շատ նորմալ են:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է նա գնահատում նոր մարզպետի աշխատանքը, Սուրիկ Խաչատրյանն ընդգծեց՝ գոհ է նրա աշխատանքից: «Իրավիճակին տեղյակ եմ, նորմալ աշխատում է»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին՝ ինչ է ակնկալում այս համագումարից հետո, նոր պաշտոն կստա՞նա, Խաչատրյանն հավելեց՝ ինքը որևէ ակնկալիքով այստեղ չի եկել, ավելին՝ վստահեցրեց նաև, որ իր կուսակիցներից նեղացած չէ:
«Համագումարին մասնակցելու համար որևէ պաշտոնի ակնկալիքով չեմ եկել, բայց եթե ցանկություն լինի, որևէ բան որոշվի, ապա ես այդ պաշտոնում կաշխատեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով «Օջախ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպին, նախկին մարզետը նշեց, թե իր որդին որևէ կապ չունի այդ միջադեպի հետ: Ավելին՝ նա վստահեցրեց նաև, թե դանակահարություն չի եղել: «Երիտասարդներն արդեն մի քանի տարի է շատ լավ ընկերներ են։ Ինչ վերաբերում է իմ և Կովալենկո Շահգալդյանի հարաբերություններին, ապա մենք ևս շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք: Մեր երեխաներն էլ մեզ հետ հավասար ընկերություն են անում»,- ասաց նա:
Արմինե Եփրեմյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ