ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Սննդաբանը բացատրեց, թե ով չպետք է կոտլետներ ուտի Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած Ջո Բայդենը մեկնաբանել է Լինդսի Գրեմի մահը. «Մենք Ջիլի հետ ցնցված ենք» Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու 

Մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է. Սամվել Նիկոյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին մասնակցում է 1712 պատվիրակ, հրավիրված է և մասնակցում է 13 կուսակցությունների ներկայացուցիչ, ինչպես նաև 60 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և 220 հյուրեր: ՀՀԿ համագումարի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը: «Համագումարի ընթացքում հնչել են մեր միջազգային գործընկեր կուսակցությունների ուղերձները: Եղան «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի և Չինաստանի կոմունիստական կուսակցության ուղերձները: Բոլոր այս կուսակցությունների հետ մենք աշխատանքային, կառուցողական հարաբերությունների մեջ ենք»,-նշեց Նիկոյանը:

Նա հավելեց, որ համագումարի ընթացքում հնչած ելույթներից ամենակարևորը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր, որում անդրադարձ է եղել հանրային կյանքի բոլոր ոլորտներին՝ սկսած կուսակցական աշխատանքների կազմակերպման և արդյունավետության, կուսակցական վարքագծի ձևավորումից, վերջացրած արտաքին հարաբերություններով, ԼՂ հարցով, որոնք ժողովրդի և պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրներն են: «Իր ելույթում ՀՀ Նախագահն անդրադարձավ երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, երկրի տնտեսության մեջ առկա ձեռքբերումներին, թվերով համեմատեց միջին աշխատավարձը 10 տարի առաջ և այժմ, թոշակների չափերը: Նա անդրադարձավ այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր երկրի տնտեսության առջև, ինչպես նաև դրանց դիմակայելու առաջնահերթությանը»,- ասաց Սամվել Նիկոյանը:

Նիկոյանը կարևորում է այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահը հստակորեն արձանագրել է, որ ՀՀԿ-ն վճռական է սատարել վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը: «Նախագահը հստակ սահմանեց, որ եթե մեր կուսակցությունը հաջողություն արձանագրի 2017թ. խորհրդարանական ընտրություններում, ապա մեր վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը: Սա կարևոր ուղերձ է, որպեսզի վերջ դրվեն մամուլում և հասարակության մեջ շրջանառվող տեսակետը, թե Կարեն Կարապետյանը 6 ամսվա վարչապետ է: Կարեն Կարապետյանի և Հանրապետականի հարաբերությունները միտված են ապագային և լինելու են շարունակական»,- ընդգծեց պատգամավորը:

Սամվել Նիկոյանը ՀՀ Նախագահի ելույթից առանձնացնում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հատվածը: «Շատ հստակ ասվեց, որ մեր դիրքորոշումը լինելու է հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը, բայց հստակ է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանություններն առիթը բաց չեն թողնում ռազմատենչ հայտարարություններ կատարելու համար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսելու համար: Շատ հստակ է մեր պետության դիրքորոշումը, որ հակամարտության ռազմական լուծում չկա, իսկ եթե Ադրբեջանը փորձ անի սկ սել այն, ինչ եղավ ապրիլյան պատերազմի օրերին, դատապարտված է լինելու: Շատ հստակ ամրագրվեց, որ մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, իսկ մնացած հարցերն ածանցյալ են, իսկ ադրբեջանցիները շատ հաճախ խոսում են միայն ածանցյալ հարցերի մասին»,- մանրամասնեց Սամվել Նիկոյանը:

Նա կարևորեց նաև ՀՀ Նախագահի կողմից նորանշանակ պաշտպանության նախարարին տրված հանձնարարականներն այն մասին, որ հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել այն ոլորտների վրա, որտեղ հասարակության շրջանում դժգոհություններ կան: «Խոսքը գնումների, ռազմաբժշկական և ռազմական ուսուցման ոլորտների մասին է»,- եզրափակեց Սամվել Նիկոյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Սննդաբանը բացատրեց, թե ով չպետք է կոտլետներ ուտի Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած Ջո Բայդենը մեկնաբանել է Լինդսի Գրեմի մահը. «Մենք Ջիլի հետ ցնցված ենք» Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում FT․ Եվրամիությունը պատրաստվում է արգելել կայքերում և հավելվածներում կիրառվող «մութ հնարքները» Խոսիր քաղաքավարի. Մեսսին նկատողություն է արել պորտուգալացի մրցավարին Բանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվել Վարդուհի Վարդանյանի հարսը հղի է. զույգը սպասում է երկրորդ բալիկին Վրաստանի Թելավի քաղաքում ջրհեղեղ է (տեսանյութ) Իրաքի վարչապետը կմեկնի Վաշինգտոն Գագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է Սվիրիդենկոն հաստատել է իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Ռուսաստանը սահմանափակել է երկաթուղային հաղորդակցությունը Ֆինլանդիայի հետ Իսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է ԱՄՆ ԶՈւ վերջին անoրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները. ՊՆ Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)«ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգ է ստացել ու «կարել» է». Թևանյան 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. կա 2 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զnհվել է ավելի քան 4300 մարդ Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026 Թրամփը պատմել է սենատոր Լինդսի Գրեմի հետ վերջին զրույցի մասին՝ նրա մահվանից առաջ Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին Վարդավառը՝ Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Հարավային Կորեան առաջին անգամ արտակարգ նախազգուշացում է հայտարարել ծայրահեղ շոգի պատճառով Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին Էրդողանի նվիրած ատրճանակը Ստուբը հանձնել է ոստիկանությանը Ռուսաստանի ԿԸՀ-ն ստացել է բոլոր ընտրական հայտերը Լինդսի Գրեմի մահից հետո Նեթանյահուն պատրաստվում է մեկնել ԱՄՆ Թբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքով Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներԼիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ)
Ամենադիտված