Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

Համազգային միասնությունը` արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման միակ առհավատչյա

Վերլուծական

Հայ հասարակությունը կամ առնվազը դրա առողջ հատվածը, որ երբեք իրեն կտրված չի համարել հայությանը վերաբերող պրոցեսներից ու մշտապես պրպտել ու ելքեր է առաջ քաշել, այսօր էլ, բարեբախտաբար, ձեռքերը ծալած չի նստում ու փորձում է անել իրենից կախված ամեն ինչ՝ հասարակության ձայնը վերևներին հասցնելու, հայրենասեր հայորդիների անհանգստությունները բարձրաձայնելու։ Օրերս «Միասնություն» համազգային շարժման անդամների կողմից արցախյան խնդրի շուրջ կազմակերպված բաց քննարկումը հենց նպատակ ուներ բարձրաձայնելու այն մտահոգությունները, որ կան հասարակությունում՝ կապված տագնապալի ազդակների հետ, որոնք հատկապես վերջին շրջանում ստացվում են վերին քաղաքական էշելոններից:

Չնայած դեռևս արցախյան ճակատում համեմատաբար հանգիստ իրավիճակ է տիրում, ու թշնամու կողմից հրադադարի պարբերական խախտումներն առայժմ այն ծավալների չեն, որպեսզի հաստատապես կարելի լինի խոսել մոտ ապագայում լայնամասշտաբ պատերազմի վերսկսման անխուսափելիության մասին, սակայն չտեսնել այն հասունացող սպառնալիքը, որ հետզհետե է՛լ ավելի մեծ մասշտաբներ է սկսում ձեռք բերել, աններելի կարճատեսություն կլիներ: Ալիևի վերջին հայտարարություններն ամենաակնառու վկայություններն են այն բանի, որ Բաքուն մտադիր չէ հետ կանգնել իր ռազմատենչ հռետորաբանությունից ու հարմար առիթ է փնտրում՝ հայկական պետությունների դեմ նոր ու ավելի արկածախնդիր հարձակում սկսելու համար: Ուստի՝ հարց է առաջանում՝ պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանն ու հայ հասարակությունն իրադարձությունների անկանխատեսելի զարգացմանը, և որոնք են այն ներքին մարտահրավերները, որ ներկայումս ծառացած են Հայաստանի առջև:

Նախ, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է, որ մեզանում դեռևս չի ձևավորվել մեկ միասնական ընկալում այն հարցի շուրջ, թե ասենք նույն «փոխզիջում» ասելով՝ ինչ է նկատի առնվում, կամ որն է այն սահմանը, որից անդին քննարկումներն ու խոսակցություններն այլևս չեն կարող շարունակվել: Ասել կուզի՝ մենք ինքներս մեզ համար դեռևս լիովին չենք պարզել՝ ինչ ենք ուզում: Պետք է նկատել, որ հիմնական տեսակետը, որ ներկայումս իշխող է հատկապես իշխանական էլիտաների մոտ, «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևն է, ինչը, ըստ էության, առևտրի առարկա է դարձնում թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի անվտանգութունը, քանի որ առնվազն հիմար պետք է լինել՝ կարծելու, թե Ալիևի նպատակը ոչ թե Ստեփանակերտը կամ Երևանը գրավելն է, այլ մեր կողմից ազատագրված շրջաններից մի քանիսն իրենով անելը։ Բաքուն երբեք չի թաքցրել իր հավակնությունները ոչ միայն Արցախի հանդեպ, այլև՝ Հայաստանի՝ Երևանը համարելով ադրբեջանական տարածք, որը, բա չեք ասի, «անօրեն հայերը զոռբայությամբ իրենցով են արել»:

Թե հատկապես ինչ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել մի պարագայում, երբ նույնիսկ տարրական վստահություն գոյություն չունի կողմերի միջև, երբ Ադրբեջանում հայատյացությամբ են սնում նույնիսկ մանկահասակ երեխաներին, այնքան էլ հասկանալի չէ։ Ակնհայտ է, որ հայկական իշխանությունների խաղաղասիրական դիրքորոշումն այս հարցում ավելորդ է և վկայում է կա՛մ անհիմն լավատեսության, կա՛մ, լավագույն դեպքում, որոշակի դիվանագիտական խաղի մասին, որի նպատակը իբր միջազգային հանրության աչքում Ադրբեջանի՝ որպես արյունարբու պետության վարկաբեկումն է, պատասխանատվությունը Բաքվի վրա գցելը (թե ինչ կստացվի այս ամենի արդյունքում, անքան էլ տեսանելի չէ):

Սակայն արցախյան հիմնախնդիրը միայն ռազմաքաղաքական հարց չէ, այն նաև հումանիտար խնդիր է, քանի որ պետք չէ մոռանալ՝ մինչ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները միմյանց միջև հարաբերություններ կպարզեն ու կորոշեն տարածաշրջանի ճակատագիրը, Արցախի ժողովուրդը տառապում է, մաքառում՝ զրկված լինելով որևիցե էական միջազգային աջակցությունից, ինչը,պետք է խոստովանել, վկայությունն է ոչ միայն աշխարհի անտարբերության, այլև Հայաստանի արտաքին քաղաքականության թերիության։ Մեզ այդպես էլ չի հաջողվում քաղաքակիրթ աշխարհին արցախյան հարցը ներկայացնել տարբեր կողմերից, բացատրել, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն հայությանը, այլև իրենց հումանիզմի ջատագովներ ներկայացնող երկրներին ու համամարդկային մասշտաբներ ունի, քանի որ այն անտարբերությունը, որ Արցախի ժողովրդի հանդեպ դրսևորվում է, ոչ այլ ինչ է, եթե ոչ պետությունների կեղծ արժեքների արդյունք ու արգասիք, երբ տեղի տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին՝ շատ երկրներ նախընտրում են լռության մատնել արցախցու տառապանքը, մաքառումն ու պայքարը՝ դուրս թողնելով Արցախը սոցիալական, կրթական, մշակութային համաշխարհային ծրագրերից:

Բայց ինչպիսին էլ լինի աշխարհի վերաբերմունքը, անհերքելի է՝ Արցախի տերն ու տիրակալն ինքը՝ արցախցին է, ու հենց նա է որոշելու սեփական բնօրրանի ճակատագիրը: Մեզ միայն մնում է հնարավորինս աջակցել ու նեցուկ լինել նրան՝ հաստատ վստահ լինելով՝ արցախցու անկոտրում ոգու առաջ ծնկի է գալու ոչ միայն թշնամին, այլև խոնարհվելու է ողջ աշխարհը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված