«Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ մենք գնում ենք եղածը պահպանելու և վստահությունն ամրապնդելու նպատակով»
Քաղաքական
Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հաստատված ծրագրային փոփոխությունները վերահաստատեցին, որ ՀՀԿ-ն ազգային պահպանողական է, բարեփոխումների կողմնակից է և դրանց միջոցով շարունակելու է հանրային կյանքի բոլոր ոլորտներում նոր ծրագրերը: Այդ մասին ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք ևս մեկ անգամ հաստատեցինք կուսակցաշինության կարևորությունը, իսկ Նախագահը հստակ նշեց, որ պետք է վեր հանենք թերությունները, ավելի պատասխանատու լինենք: Այդ առումով, մենք պատրաստ ենք բարելավել մեր աշխատանքները»,-ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ վերջին ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ խնդիրներով, թերություններով հանդերձ ՀՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի առանցքային և ազդեցիկ դերակատարը: «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ մենք գնում ենք եղածը պահպանելու և վստահությունն ամրապնդելու նպատակով: Մենք մեծ տեղ ենք հատկացնելու միջկուսակցական արտաքին կապերի զարգացմանը՝ «Եդինայա Ռոսիա»-ի, մեր եվրոպացի և չին գործընկերների հետ»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Անդադառնալով համագումարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Նախագահի ելույթին՝ Շարմազանովը շեշտեց ՀՀ Նախագահի խոսքը, ըստ որի՝ «մեր նպատակը Բաքուն գրավելը չէ, մեր նպատակը խնդրի խաղաղ կարգավորումն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում, ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ