Ինչու Ռազմիկ Զոհրաբյանը չընդգրկվեց ՀՀԿ Գործադիր մարմնում
Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի ներկայիս կազմում չեն ընդգրկվել Ռազմիկ Զոհրաբյանը և Դերենիկ Դումանյանը:
Ինչպես ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Ռազմիկ Զոհրաբյանն ինքն է դիմել Սերժ Սարգսյանին՝ գործադիրի կազմից դուրս գալու համար: «Մեր կուսակցության ավագ ընկեր, երկարամյա անդամ, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն իր ցանկությամբ դիմել է երկրի Նախագահին գործադիրի կազմից դուրս գալու համար' առողջական խնդիրներից ելնելով»,-ասաց Շարմազանովը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում տեղի ունեցած գործադիր մարմնի ընտրությունների արդյունքներով ԳՄ կազմում ընդգրկվեց 21 անդամ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ