Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացել է միջնադարյան Հայաստանի Անի քաղաքին վերաբերող լուսանկարների շնորհանդես
Արտաքին Քաղաքական
Կանադայում ՀՀ դեսպանությունում նոյեմբերի 23-ին կայացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անի քաղաքին վերաբերող «Ճանապարհորդություն դեպի Անի' միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք» թեմայով լուսանկարների շնորհանդես' «Հայաստան» համահայկական հիմնադրա մի Տորոնտոյի մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանի ներկայացմամբ:
«Երեկոյին մասնակցում էին հայ և կանադացի արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, բազմաթիվ կանադահայեր:
Բացման խոսքով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով շնորհակալություն հայտնեց Մկրտիչ Մկրտչյանին շնորհանդեսի իրականացման համար և ընդգծեց վերջինիս երկարատև տարիների անձնվեր գործունեությունը ի նպաստ Հայաստանի և Արցախի զարգացման: ՀՀ դեսպանը հանգամանալից անդրադարձավ Անի քաղաքի մեծագույն մշակութային ժառանգությանը:
Շնորհանդեսի ընթացքում Մկրտիչ Մկրտչյանը ներկայացրեց Անի քաղաքի պատմությունն ու ճարտարապետությունը' լուսանկարների միջոցով ցուցադրելով Անիի եկեղեցիների և այլ ճարտարապետական կոթողների' իր այցելությունների ժամանակ իր կողմից նկարահանված համայնապատկերները:
Շնորհանդեսն լուսաբանվեց Օտտավայի հայկական լրատվամիջոցների կողմից»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին