ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Սննդաբանը բացատրեց, թե ով չպետք է կոտլետներ ուտի Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած Ջո Բայդենը մեկնաբանել է Լինդսի Գրեմի մահը. «Մենք Ջիլի հետ ցնցված ենք» Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու 

Ոչ մի մեխանիզմ ու ոչ մի հանճարեղ միտք չի կարող գողանալ կամ կեղծել «Միասնության» օգտին քվեարկած քաղաքացիների ձայները

Քաղաքական

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի զրուցակիցն է «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ Արտավազդ Սարգսյանը.

Պարոն Սարգսյա՛ ն, այս տարի խորհրդարանում լայն կոնսոլիդացիայի արդյունքում ընդունվեց ընտրական օրենսգիրքը, որին և՛ խորհրդարանական ընդդիմությունը, և՛ իշխանությունները՝ հավանություն տվեցին: Դուք, որպես նորաստեղծ Շարժման անդամ, ինչպե՞ ս եք վերաբերվում նոր օրենսգրքին:

-Նոր ընտրական օրենսգիրքը որոշակի առումով հնարավորություն է տալիս քաղաքական ուժերին՝ հայաստանյան իրականությանը համապատասխան ձևաչափով մասնակցելու ընտրություններին: Օրինակ, վերցնենք տեղական ցուցակները. սկզբում կար կարծիք, որ մեծամասնական ընտրակարգը հանեցին, փոխարենը բերեցին ավելի վատ ու համամասնականի տակ քողարկված մեծամասնական համակարգ: Որոշակի հղկումներից հետո ունեցանք այնպիսի ձևաչափ, ըստ որի՝ տեղական ցուցակներում պետք է գրանցված լինի առնվազն հինգ թեկնածու, որոնց հերթականությունը որոշվում է՝ ըստ կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների քանակի: Փաստորեն, ստացվում է, որ քաղաքացին ընտրում է ոչ միայն իր նախընտրած քաղաքական թիմը, այլ նաև որոշակիորեն մասնացություն է ունենում տվյալ թիմի ցուցակի ձևավորմանը: Սակայն ռեյտինգային քվեարկությունն այնքան բարդ մեխանիզմով է դրված, որ այստեղ ևս ակնհայտ միտում է նկատվում հասարակ ընտրողին խճճելու, վերջին ՏԻՄ ընտրությունների մեխանիզմով իշխանությանը օդից բոնուսներ նվիրելու համար։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության այս ընտրական օրենսգրքին կողմ քվեարկելուն, կասեմ, որ մենք բազմիցս ականատես ենք եղել այն բանի, որ չակերտավոր ընդդիմադիրները ելույթներով հանդես են եկել այս կամ այն նախագծին դեմ, բայց քվեարկության ժամանակ կողմ են քվեարկել: Այսպիսով, չի կարելի հիմք վերցնել խորհրդարանական ընդդիմության կողմ քվեարկելը և ասել, որ օրենքն իդեալական է:

-Որո՞նք են «Միասնություն» համազգային շարժման հետաքրքրությունները և անելիքները՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում:

-2017թ. ընտրություններին ընդառաջ՝ «Միասնություն» շարժումն իր առաջ դրեց նպատակ՝ միավորել քաղաքական ուժերի ու անհատների այն տեսակը, որն իրենից ներկայացնում է ուժի և ինտելեկտի համադրություն: Այսպիսով, մենք ունեցանք մի շարժում, որտեղ հավաքվել և հավաքվում են լիդեր տեսակը կրողները: Մենք պատրաստվում ենք մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին և ժողովրդի վստահության քվեն վերցնել: Մեր նպատակն է՝ մեր տեսակով ներկայացված լինել ԱԺ-ում, ժողովրդի ձայնը հասցնել այնտեղ, անդրադառնալ հասարակության տարբեր շերտերում առկա ամենացավոտ ու բարդ խնդիրներին և դրանց համապատասխան լուծում առաջարկել, ջանք չխնայել այդ խնդիրների լուծման հարցում: Տարիներ շարունակ՝ մենք ականատես ենք եղել, թե ինչ ցինիզմով են մոտեցել իշխանությունները՝ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին: Մենք գնում ենք ԱԺ, որպեսզի վերջ դնենք պատգամավորների այդ գործելաոճին, մենք դուրս ենք եկել ժողովրդի միջից՝ ժողովրդի համար: Պետությունում առկա խնդիրների լուծումները ՀՀ քաղաքացիներին «Միասնություն» համազգային շարժումը կներկայացնի կլոր սեղանների ու հանրային քննարկումների միջոցով մշակված ծրագրերով:

-Ի՞նչ եք կարծում, ինչքանո՞վ է այս նոր համակարգով վերահսկելի ընտրությունների արդար, ազատ անցկացումը:

-Գիտեք, եթե ես լինեի մի այնպիսի պետության քաղաքացի, որտեղ գերագույն արժեք է ժողովրդավարությունը, ապա ես կհավատայի, որ իշխանությունները ջանք չեն խնայում արդար և վստահություն ներշնչող ընտություններ կազմակերպելու համար: Սակայն սա Հայաստանն է և, ցավոք սրտի, մենք բազմիցս համոզվել ենք, որ իշխանություններն այդ ժողովրդավարական արժեքների կրողները չեն, և հուսալ, որ նոր ընտրական օրեսնգրքին համապատասխան՝ ընտրությունները չեն կեղծվելու, մեր կողմից ուղղակի միամտություն կլինի: Ուղղակի տրամաբանական չէ հավատալ մի համակարգի մշակած օրենքներին, որը տարիներ շարունակ մեխանիզմներ է մշակել այդ օրենքները շրջանցելու համար: Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ նոր ընտրական օրենսգրքին համահունչ՝ մշակվել են նաև նոր մեխանիզմներ՝ ընտրությունները կեղծելու համար: Սակայն մենք ավելի քան վստահ ենք, որ ոչ մի մեխանիզմ ու ոչ մի հանճարեղ միտք չի կարող գողանալ կամ կեղծել «Միասնության» օգտին քվերարկած քաղաքացիների ձայները: Մենք պատրաստ ենք ու շարունակում ենք էլ ավելի պատրաստվել, որպեսզի կարողանանք պահել մեր ձայները:

-Պարոն Սարգսյա՛ն, բոլորս էլ լավ ենք գիտակցում՝ եկել է մի շրջան, երբ կարծես հայաստանյան քաղաքական դաշտը ռեսթարթի կարիք ունի, քանի որ թե՛ ընդդիմության և, թե՛ իշխանության շարքերում տարիներ շարունակ գործում են նույն մարդիկ՝ իրենց սպառված գաղափարներով: Ի՞նչ է հարկավոր այդ ռեսթարթի համար:

-Միանշանակ սերնդափոխություն: Առանց սերնդափոխության՝ չի կարող լինել ռեսթարթ: Տարիներ շարունակ իրենց սպառած քաղաքական գործիչներն արդեն իսկ ապացուցել են, որ իրենց համար հիմնական գաղափարախոսությունը սեփական ընտանիքի ֆինանսական կարգավիճակը բարելավելուց ավել չի տարածվել: Եվ դա իրենք էլ են շատ լավ գիտակցում ու կարծես թե իրենք էլ են պատրաստվել սերնդափոխության: Մարդիկ իրենց երեխաներին ու սանիկներին արտասահմանյան ԲՈՒՀ-երում ուսման են ուղարկում, տարբեր պաշտոնների նշանակելով՝ փորձում են աճեցնել ու փաթաթել ժողովրդի վզին՝ իբրև կրթված և «աչքը կուշտ առջնորդներ»:

Մենք վստահաբար ասում ենք, որ մեր պետությունը, մեր ժողովուրդը, չի՛ ընդունելու նման կեղծված ու ժառանգաբար իշխանությունը փոխանցելու միջոց հանդիսացող սերնդափոխությունը: Սերնդափոխությունը լինելու է բնականոն, և «Միասնություն» համազգային շարժումը ջանք չի խնայելու այն իրականեցնելու համար: Մենք վստահ ենք, որ մեր երկիրն այս իրավիճակից կհանի ուժեղ, պետականամետ, ինտելեկտուալ ու լավ ապագայի հանդեպ անսպառ լավատեսությամբ լցված երիտասարդների միասնությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Սննդաբանը բացատրեց, թե ով չպետք է կոտլետներ ուտի Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած Ջո Բայդենը մեկնաբանել է Լինդսի Գրեմի մահը. «Մենք Ջիլի հետ ցնցված ենք» Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում FT․ Եվրամիությունը պատրաստվում է արգելել կայքերում և հավելվածներում կիրառվող «մութ հնարքները» Խոսիր քաղաքավարի. Մեսսին նկատողություն է արել պորտուգալացի մրցավարին Բանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվել Վարդուհի Վարդանյանի հարսը հղի է. զույգը սպասում է երկրորդ բալիկին Վրաստանի Թելավի քաղաքում ջրհեղեղ է (տեսանյութ) Իրաքի վարչապետը կմեկնի Վաշինգտոն Գագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է Սվիրիդենկոն հաստատել է իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Ռուսաստանը սահմանափակել է երկաթուղային հաղորդակցությունը Ֆինլանդիայի հետ Իսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է ԱՄՆ ԶՈւ վերջին անoրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները. ՊՆ Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)«ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգ է ստացել ու «կարել» է». Թևանյան 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. կա 2 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զnհվել է ավելի քան 4300 մարդ Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026 Թրամփը պատմել է սենատոր Լինդսի Գրեմի հետ վերջին զրույցի մասին՝ նրա մահվանից առաջ Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին Վարդավառը՝ Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Հարավային Կորեան առաջին անգամ արտակարգ նախազգուշացում է հայտարարել ծայրահեղ շոգի պատճառով Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին Էրդողանի նվիրած ատրճանակը Ստուբը հանձնել է ոստիկանությանը Ռուսաստանի ԿԸՀ-ն ստացել է բոլոր ընտրական հայտերը Լինդսի Գրեմի մահից հետո Նեթանյահուն պատրաստվում է մեկնել ԱՄՆ Թբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքով Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներԼիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ)
Ամենադիտված