Չեմ հավատում ՀՀԿ-ի անկեղծությանը. Զուրաբյան
Քաղաքական
Կապրենք և կտեսնենք, թե ՀՀԿ-ի հանդուրժողականությունն ու վերամբարձությունը որքան կտևի: Աժ-ում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված այն հայտարարությանը, թե ընդդիմադիրների հետ չպետք է թշնամանալ, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով ևս մեկ անգամ ընդգծեց, թե չի հավատում ՀՀԿ-ի անկեղծությանը:
«Միգուցե ՀՀԿ-ի բառապաշարում փոփոխություններ կան, բայց դա ես չպետք է գնահատեմ: Ընտրական գործընթացները երբ թեժանան, այդ ժամանակ էլ կտեսնենք, թե որքան է փոխվել այդ մարդկանց բառապաշարը: Գուցե այդ ժամանակ վերադառնա ՀՀԿ-ի հին բառապաշարը, հին գործելաոճը, բայց ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Ես կարծում եմ, որ մենք դեռ հնարավորություն կունենանք ՀՀԿ-ի իրական դեմքը տեսնելու»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ