Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿ Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Շոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ Փաշինյան Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը 

«Շատ դժվար է ինչ-որ բան ասել, երբ որդուդ ճանապարհել ես դեպի երկինք». անցկացվեց առաջնագծում զոհված քաջերի փառաբանման միջոցառում (լուսանկարներ, տեսանյութ)

Հասարակություն

Հերոս քաջորդիներն իրենց սուրբ արյամբ պարգևեցին մեզ խաղաղություն և հարատևություն...

Իհարկե, ոչ մի բան չի կարող մեղմել զավակ կորցրած ծնողի ցավն ու տառապանքը, անգամ այն գիտակցումը, որ իր որդին հերոս է, իր հայրենիքին արժանի զավակ: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, նշվում է 5-րդ լեգենդար բրիգադի կազմավորման տարեդարձը: Եվ հենց այսօր անցկացվեց առաջնագծում զոհված քաջերի փառաբանման ավանդական, երկրապահական միջոցառումը: 

Միջոցառման շրջանակում գեներալ Մանվել Գրիգորյանի և երկրապահ ազատամարտիկ Վահե Բադալյանի նախաձեռնությամբ, 2016 թվականին հայրենիքի սահմանները պաշտպանած քաջորդիների և ազատամարտիկների ծնողներին ու հարազատներին 1-ական միլոն դրամ հատկացրեց: Ներկա էին զոհված զինվորների ծնողները, հարազատներ: 

Զոհվածների փառաբանման միջոցառումը մեկնարկեց հայոց բանակի հոգևոր առաջնորդ Վրթանես սրբազանի օրհնանքի խոսքով, որից հետո մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհվածների անմահ հիշատակը: Ազատամարտիկ Վահե Բադալյանը զոհվածների ծնողներին անձամբ շնորհակալություն հայտնեց և հպարտությամբ շեշտեց՝ իրենք այսօր ապրում են շնորհիվ այդ հերոսների թափած սուրբ արյան: «Շնորհակալություն ձեր հերոս որդիներին: Իրենք իրենց կյանքի գնով մեզ պարգևեցին խաղաղություն: Խոնարհվում եմ ձեր և նրանց հիշատակի առաջ»,- հուզված ասաց Վահե Բադալյանը: 

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն իր խոսքում շեշտեց՝ այսօր մեր բանակը ժամանակի հետ քայլում է. «Մեր հերոսները զոհվեցին մեզ համար, մեր խաղաղության համար: Գիտակցված մահը անմահություն է: Այս տղաների քաջությունն անմահ է: Բայց դե գյուլլեն չի հարցնում՝ ում է կպնում, ոչ էլ՝ ճակատագիրը...»: 

Ներկաներից Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ևս խոսքով դիմեց զոհվածների ծնողներին. «Տղաները զոհվեցին մեծ բանի համար: Մեր տղաները կարողացան կապել անցյալը՝ ապագայի հետ: Նրանցք տվեցին իրենց թանկ արյունը, որպեսզի ազգը շարունակություն ունենա: Մենք սերունդ ունենք, որը թշնամու լուծը չի տեսել, մենք ունենք անկախության սերունդ»: 

Վերջում՝ խոսքով հանդես եկավ զոհվածներից Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը: Զինվորի հայրը մի կերպ էր զսպում արցունքները, խոսքեր չէր գտնում ասելու՝ ինչ է զգում, ինչ է ապրում այդ պահին: «Ես ուզում եմ մեր բոլոր ծնողների սրտից ցանկություն ասել, որ երբ մենք գնանք մեր հերոս զավակների զոհված վայրերը, դիրքերը, դրանք լինեն ավելի ապահով, մենք չգնանք զինվորականների թույլտվությամբ, այլ լինի ավելի ապահով: Ես խոսքեր չեմ գտնում ասելու...»:

Մանվել Գրիգորյանը արարողության ավարտին ԵԿՄ հուշամեդալով պարգևատրեց Վահե Բադալյանին և նրա ծնողներին: Բարերար Վահե Բադալյանը պարգևատրվեց նաև ԿԳՆ ոսկե հուշամեդալով: 

Տեսանյութը և լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի

Քրիստինա Աղալարյան


 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար Ղազարյան
Ամենադիտված