Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին 

Ողջ ճշմարտությունը՝ «Հանրապետականի» մասին…

Վերլուծական

Վերջին շրջանի կարևորագույն ու ամենասպասված իրադարձությունն այլևս անցյալում է. ՀՀԿ համագումարը կայացած իրողություն է: Այն, որ իշխող կուսակցության կողմից գումարվելիք նիստերը, ժողովները կամ ներկուսակցական ցանկացած պարզ քննարկում՝ իշխանական քարոզչամեքենայի կողմից մշտապես ներկայացվել է որպես երկրի կյանքում խիստ կարևոր ու մեծ նշանակություն ունեցող իրադարձություն, նորություն չէ. այս մեկը ևս, ինչպես կարելի էր սպասել, ամեն կերպ փորձ էր արվում ներկայացնել որպես խիստ դարակազմիկ իրադարձություն, որի ընթացքում իբր վճռվելու է Հայաստանի ճակատագիրը՝ չնայած այն բանին, որ կանխավ հայտնի էր, թե ինչ է տեղի ունենալու ԳՄ նիստին: Եվ ուրեմն՝ հարց է առաջանում՝ ինչո՞վ էր տեղի ունեցած ԳՄ նիստը տարբերվում նախորդ ԳՄ նիստերից, կամ հատկապես ինչո՞վ կարելի է այն դարակազմիկ համարել:

Կարծում ենք՝ այլևս անհերքելիորեն ակնհայտ դարձավ այն ներկուսակցական յուրատեսակ ճգնաժամը, որ պատել էր ՀՀԿ-ին՝ դեռ շատ վաղուց: Չնայած պարբերաբար ու բավական ինտենսիվորեն խոսվում էր այն մասին, որ ՀՀԿ-ն այլևս վերածվել է մերօրյա ԽՄԿԿ-ի, ու կուսակցությունը բացարձակապես օտարացել ու հեռացել է ներքին ժողովրդավարության տարրական սկզբունքներից, բայց այն, ինչին ականատես դարձանք վերջին նիստում, ամեն տեսակ սպասումներից վեր էր. մթնոլորտը, որում անցկացվեց վերջին ԳՄ նիստը, լավագույն պատասխանն էր նրանց, ովքեր նմանօրինակ խոսակցությունները համարում էին ավելորդ չափազանցություն: Անսխալ տպավորություն էր, թե կուսակցությունում շնչում ու արտաշնչում են բացառապես վերադասի հրահանգով, իսկ, ասենք, վերջինիս հարցեր ուղղելն էլ մահացու մեղք է հանդիսանում. մի տեսակ վախի մնոլորտ էր նկատվում ՀՀԿ ԳՄ նիստում:

Բայց հանրությանը հուզող թիվ մեկ հարցն, անշո՛ւշտ, այն էր, թե ինչ կոչեր կամ ինչ բովանդակության ելույթներ էին հնչելու նիստում, կամ արդյոք դրանցում արտացոլվելո՞ւ էր այն իրականությունը, որում գտնվում է երկիրը՝ բավական տևական ժամանակ: Այս առումով ևս, պետք է նկատել՝ առանձնակի անակնկալներ չգրանցվեցին ու այդպես էլ խորհուրդներից այն կողմ՝ բանը չհասավ: Իսկ որ նմանատիպ ելույթները, որպես կանոն, որևիցե նկատելի ազդեցություն չեն ունենում շարքային քաղաքացու կյանքի վրա, ապացուցում է երկար տարիների պրակտիկան. բազում անգամներ են հնչել դատափետող, յուրօրինակ դաստիարակչական բովանդակության խոսքեր,որոնց ոչ մի էական քայլ չի հետևել, ու երկրում խնդիրներն ինչպես որ կային, այնպես էլ շարունակում են մնալ ու խորանալ:

Մի շատ բնական հարցարդում կարող է առաջանալ՝ ինչպե՞ս են իշխանությունները պատրաստվում երկրում զարգացնել դեմոկրատիան, թափ հաղորդել ժողովրդավարական պրոցեսներին, երբ իշխանական կուսակցության ներսում տիրում է իրական հակաժողովրդավարական մթնոլորտ. ասես «Հանրապետականում» ժամանակը կանգ է առել, ու կուսակցությունը մնացել է հեռավոր 80-ականներում:

Անհերքելի է մնում մեկ բան. երկրում իրական փոփոխություններ պետք է ակնկալել ոչ թե վերևից, քանի որ վերևից ոչ ոք չի պատրաստվում արմատական բարեփոխումների գնալ, այլ՝ ներքևից, երբ հասարակությունը կհզորանա այնքան, այնքան գիտակից ու հասուն կդառնա, որ կհայտնվի վերևներին թելադրողի դերում, իսկ թե երբ կլինի դա, ցույց կտա ժամանակը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել
Ամենադիտված