«Փորձում ենք վերլուծել իրավիճակը». «Փոքր Մհեր»-ում իրավիճակը հանդարտվել է (տեսանյութ)
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վաղ առավոտվանից արտակարգ ու լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» կրթահամալիրում, որտեղ սաները շարային երթ են արել՝ պահանջելով տնօրենի՝ Վահագն Յաղմուրյանի հրաժարականը: Սաները բողոքում են, քանի որ տնօրենն իրենց վատ է վերաբերվում, անհարկի վիրավորում է նրանց, անվանելով «հորթեր, դիշովկաներ» եւ այլն:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, «Փոքր Մհեր» կրթահամալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Մարտիրոսյանը հերքեց ասվածը՝ նշելով, որ տնօրենը ոչ մի վիրավորական արտահայտություն չի արել և տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Տեղի ունեցածն անակնկալ էր: Հիմա ամեն ինչ նորմալ է, երեխաները վերադարձել են դասերին: Փորձում ենք վերլուծել իրավիճակը, հասկանալ՝ ինչումն է խնդիրը, քանի որ մինչ այդ՝ նման խնդրի որևէ ակնարկ չի եղել»,- ասաց Մարիամ Մարտիրոսյանը:
Նշենք, որ Արա Մուրադյանն ընդամենը մեկ ամիս առաջ է նշանակվել պաշտոնում, դեռևս ժամանակավոր պաշտոնակատար է, բայց այս կարճ ժամանակահատվածում հասցրեց հայտնվել սկանդալի կիզակետում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)