Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում 

Կարեն Կարապետյանը՝ լրջագույն փորձության առաջ…

Վերլուծական

Ժամանակը հոսում է, իսկ դա նշանակում է, որ հետզհետե ավարտվում է այն շրջանը, երբ հնարավոր էր ժողովրդին բացառապես գեղեցիկ խոստումներ տալով՝ շահել նրա վստահությունը: Լավ է դա, թե՝ վատ, բայց փաստը, որ նոր կառավարության գործունեությունը հենց ամենասկզբից աչքի էր ընկնում առատ ու վարդագույն խոստումներով, խոսում էր այն մասին, որ իշխանությունները, ելնելով սեփական նեղ քաղաքական շահերից, փորձում էին հմտորեն օգտվել տարիներով փորձված տեխնոլոգիայից, որը գրեթե միշտ գործել է անխափան ու շահառուներին հուսախաբ չի արել. հանրության շրջանում դրական սպասումների մթնոլորտ ձևավորելը միշտ էլ ու բոլոր ժամանակներում դրականորեն է անդրադարձել հասարակության շրջանում իշխանությունների հանդեպ լոյալ մթնոլորտ ձևավորելու վրա:

Հայտնի է, սակայն, որ, վերոհիշյալ տեխնոլոգիան կարող է արդյունավետ լինել միայն կարճ ժամանակահատվածի համար, և իրական ու շոշափելի արդյունքների հասնելու համար՝ միայն խոսքերը, որպես կանոն, քիչ են լինում: Եվ ուրեմն՝ պետք է ամրագրել, որ Կարապետյանի կառավարության առաջ ծառացել է այն հարցը, թե ինչպես, հատկապես ինչ մեթոդներով պետք է արդարացնել այն սպասելիքները, որ կան, գոյություն ունեն ներկայիս հասարակությունում, քանի որ չարդարացնել դրանք՝ կնշանակի կամովին քաղաքական ինքնասպանության դիմել. որքան մեծ են սպասելիքներն, այնքան ուժգին է լինում ատելությունը նրանց հանդեպ, ովքեր ժամանակին չեն «ալարել» ու լիուլի խոստացել են՝ առանց խոստումների իրականացումը երաշխավորելու:

Այն, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները ոչ միայն անհույս են, այլև գնալով՝ է՛լ ավելի անմխիթար են դառնում, խոսում է այն մասին,որ սեփական խոստումները կյանքի կոչելու ճանապարհին Կարապետյանը ստիպված է լինելու բախվել լրջագույն խնդիրների: Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե կառավարությունն արդեն իսկ որոշակի քայլեր հասցրել է անել՝ իրավիճակը շտկելու, տնտեսությանը գոնե մի փոքր թթվածին մատակարարելու, բայց որ գործադրած ջանքերը ոչ մի կերպ բավարար չեն կարող համարվել, եթե նույնիսկ շարունակական բնույթ էլ կրեն, անհերքելի է. երկրի տնտեսությունն առողջացնելու, խորխորատից դուրս բերելու համար կառավարությունը մեկ ելք ունի՝ ամեն գնով վերակենդանացնել Հայաստանի արդյունաբերությունը:

Թե ինչ է նշանակում արդյունաբերությունը ցանկացած երկրի տնտեսության համար, և թե ինչ վիճակում է տնտեսության այս կարևորագույն ճյուղի վիճակը՝ Հայաստանում, գիտի ցանկացած մեկն, ով քիչ թե շատ «գլուխ է հանում» «տնտեսություն» կոչվածից. չկա ու չի լինում քիչ թե շատ կենսունակ տնտեսություն՝ առանց քիչ թե շատ բարվոք արդյունաբերության: Թե ինչպես ստացվեց, որ երբեմնի ծաղկուն արդյունաբերությամբ երկիր Հայաստանը վերածվեց ընդամենը, լավագույն դեպքում, առևտրային տնտեսությամբ պետության, երկար ու ծեծված պատմություն է. այդ գործում իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել վերջին տասնամյակների անխտիր բոլոր կառավարությունները՝ սկսած 90-ականներից: Ուստի՝ ակնհայտ է, որ տասնամյակների կորցրածը գոնե ինչ-որ կերպ վերականգնելու համար կառավարությունից բառացիորեն տիտանական ջանքեր են պահանջվելու:

Այն, որ Հայաստանի թիվ մեկ գերխնդիրներից էլ աշխատատեղերի բացակայությունն է, գիտի ցանկացած մեկն, ով ապրում է այստեղ: Առանց գոնե որոշ արդյունաբերական համալիրների, ինչպիսիք են, ասենք, նույն «Նաիրիտը» կամ «Վանաձորքիմպրոմը», վերագործարծարկման խնդիրն այս՝ լուծել չի հաջողվելու: Հարկավոր է ոչ միայն վերագործարկել համապատասխան հզորություններն, այլև լուծել մարդկային այն հոծ բազմությանը հուզող խնդիրները, որ փաստացի զոհ է դարձել ոմանց անտարբերության, ագահության. առաջին լուրջ փորձությունը, որ շուտով ծառանալու է Կարապետյանի առաջ, նաիրիտցիների բազմաչարչար խնդիրներին լուծում տալն է լինելու, գիգանտի վերագործարկման համար իրական ու լուրջ նախադրյալներ ստեղծելը: Մարդիկ տարիներով իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում, դիմում բոլոր օրինական միջոցների, բայց՝ ապարդյուն. նրանց կա՛մ լռեցնում են, կա՛մ, լավագույն դեպքում, աչքաթող անում:

Բոլորին պետք է պարզ լինի մեկ բան. տնտեսական իրական առաջընթաց կարելի կլինի ակնկալել ու իրականացնել միայն այն պարագայում, երբ կառավարությունը կամք ու վճռականություն ցուցաբերի՝ իրականացնելու կոնկրետ քայլեր՝ արդյունաբերությունը զարգացման ուղու վրա դնելու, նոր շունչ հաղորդելու դրան. առանց արդյունաբերության՝ շարունակելու ենք մնալ լոկ թուրքական ապրանքներ սպառող երկիր, որ կամովին կերակրում է սեփական հակառակորդին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Ամենադիտված