Նոր Նորքի բնակարաններից մեկում բնակիչը վնասել է երակները. ԱԻՆ-ը հոգեբանական օգնություն է ցուցաբերել
Հասարակություն
Նոյեմբերի 28-ին, ժամը 14.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է երակները, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Կ. Ն.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ