«Փաստ». Սամվել Կարապետյանի բացառիկ աջակցությունը ՀՀԿ–ին
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն մի քանի օր է' համացանցը ողողված է քննարկումներով, թե ովքեր են այն 7000 ՀՀ քաղաքացիները, ովքեր անդամագրման դիմումներ են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
«Փաստի» հավաստի տեղեկություններով' այդ անձինք, հիմնականում, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության աշխատակիցներն են, որոնց անդամագրման համար ՀԷՑ–ի ղեկավարությունը նախօրոք մանրակրկիտ աշխատանքներ է տարել:
Փաստորեն, գործարար Սամվել Կարապետյանը (Կալուգայի Սամվելը) անուրանալի ու բացառիկ աջակցություն–նվեր էր արել իշխող կուսակցությանը' իրենց համագումարի շեմին: Այս «նախաձեռնությանը» միացել են նաև գազի ոլորտի աշխատակիցները:
Իսկ թե «լույսի մարդկանց» կհաջողվի լուսավորել ՀՀԿ–ի «մութ» անցյալը կամ գոնե պայծառ ապագան' դժվար է կանխատեսել:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ