Երբ Ռոնալդուն «Յունայթեդում» էր մյուսները ստիպված էին մոռանալ հայելու մասին. Գիգզ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ համատեղ ելույթներին և նշել.
«Շատերը մոռանում են, որ Ռոնալդուի կարիերայի սկիզբը «Յունայթեդում» բարդ էր, բայց նա ամեն հնարավորը արեց և մինչ հիմա անում է` լավագույնը լինելու համար: Նա անհավանական մարզիկ է և լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբևէ խաղացել եմ:
Հանդերձարանում նրա հետ խնդիր չէր լինում մինչ այն պահը, երբ ինչ-որ մեկը մոտենում էր հայելուն: Նախ հայելու դեմը նստում էր Բեքհեմը, հետո` Կրիշտիանուն: Այնպես, որ մյուսները ստիպված էին մոռանալ հայելու մասին», -Գիգզի խոսքը մեջբերում է thesun-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու