Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել 

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը

Գիտություն և Մշակույթ

78 տարեկան հասակում 2016թ-ի նոյեմբերի 28-ին կյանքից հեռացավ հայտնի գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սերգեյի Չիլինգարյանը: Այս մասին տեղեկացրին ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին, Կիևյան 1, բնակարան 10 հասցեում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, նույն հասցեից:

Մեծ է Յուրի Չիլինգարյանի ներդրումը լազերային ֆիզիկայի և ոչ գծային օպտիկայի նոր ուղղությունների ասպարեզում:

Իր գիտական գործունեությունը նա սկսել է ավելի քան 50 տարի առաջ՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, երբ ողջ աշխարհում դեռ նոր էին սկսվում լազերային թեմատիկայի ուղղությամբ տարվող ուսումնասիրությունները, և Յուրի Չիլինգարյանը հենց սկզբից ներգրավվել է այդ աշխատանքներում: 1962թ-ին ԵՊՀ–ում Չիլինգարյանը անմիջականորեն մասնակցել է Հայաստանի առաջին լազերի հավաքմանն ու թողարկմանը:

Գիտական ասպարեզում նրա կայացումը տեղի է ունեցել Մոսկվայի պետական համալսարանում՝ ականավոր գիտնականներ, ոչ գծային օպտիկայի դասականներ պրոֆեսոր Ս.Ա.Ախմանովի և ակադեմիկոս Ռ.Վ.Խոխլովի ղեկավարությամբ:

1972 թ. Յուրի Չիլինգարյանը ընտրվել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ: 1984 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: 1996 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս:

Յուրի Չիլինգարյանի աշակերտների թվում են 6 դոկտոր և 12 գիտության թեկնածուներ: Կիրառական բնույթի իր աշխատանքներով Յուրի Չիլինգարյանն ունի 9 հեղինակային վկայական օպտոէլեկտրոնիկայի և մանրաթելային օպտիկայի բնագավառում: Նա ավելի քան 250 հրատարակումների հեղինակ է:

Յուրի Չիլինգարյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտական համաժողովների կազմակերպմանը՝ Առաջին համամիութենական գիտական խորհրդակցություն՝ «Լազերային ճառագայթման փոխազդեցությունը հեղուկ բյուրեղների հետ», Ոչ գծային օպտիկայի գծով համամիութենական նստաշրջան, Կոհերենտ և ոչ գծային օպտիկայի գծով միջազգային գիտաժողով, Հայ ֆիզիկոսների առաջին համաշխարհային համաժողով:

Չիլինգարյանը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մի շարք գիտական պրոբլեմային խորհուրդների անդամ էր:

Օպտիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը Չիլինգարյանը վարել է մինչև 2007թ., միևնույն ժամանակ, 1985-2000թթ. եղել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան:

2006թ-ին Չիլինգարյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:

2009թ. նա արժանացել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչմանը:

ՀՀ ԳԱԱ նախագահությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը վառ կմնա նրա գործընկերների, հարազատների և Հայաստանի ողջ գիտական հանրության սրտերում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը
Ամենադիտված