Քանյե Ուեսթին հրաժարվել են դուրս գրել հիվանդանոցից
Հասարակություն
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին դուրս չեն գրել Կալիֆոռնիայի համալսարանին կից՝ Ռոնալդ Ռեյգանի բժշկական կենտրոնից, քանի որ երաժշտի վիճակը մնում է ծանր: Այս մասին հայտնել է TMZ-ն
Հրատարաությունը նշում է, որ հիվանդանոցում դժվարանում են ասել, թե Ուեսթը երբ կկարողանա վերադառանալ աշխատանքի: Աղբյուրի տվյալներով՝ երաժշտին պլանավորում էին դուրս գրել նոյեմբերի 28-ին: Ռեփերի առողջությանը պետք է հետեւեր նրա անձնական բժիշկը:
Նոյեմբերի 22-ին Ուեսթի մոտ ախտորոշել էին հյուծվածություն: Մեկ օր առաջ երաժշտին տեղափոխել էին բժշկական կենտրոն:
Ռեփերին հոսպիտալացրել էին այն բանից մի քանի ժամ անց, երբ նա չեղյալ էր հայտարարել իր Saint Pablo շրջագայության մնացած բոլոր համերգները՝ 21 ելույթ: Իր գործողությունների պատճառը կատարողը չի պարզաբանել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ